Ուիլյամ Գեդդիս
Ուիլյամ Գեդդիս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 16, 1998[1][2][3][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Farmingdale High School? |
Ուշագրավ աշխատանքներ | The Recognitions?, J R? և A Frolic of His Own? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Բարդ Քոլեջ |
Պարգևներ | |
Զավակներ | Sarah Gaddis? |
William Gaddis Վիքիպահեստում |
Ուիլյամ Թոմաս Գեդդիս (անգլ.՝ William Thomas Gaddis, Jr., դեկտեմբերի 29, 1922[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 16, 1998[1][2][3][…], Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող[6][7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամ Թոմաս Գեդդիսը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 29-ին Նյու Յորքում։
Առաջին հինգ գրքերից «Ճանաչումը» («The Recognitions») ընդգրկվել է «Թայմի»՝ 1923-2005 թվականների «100 լավագույն վեպերի» ցուցակում[8], իսկ երկու այլ վեպեր՝ «J R»-ը և «A Frolic of His Own»-ը, արժանացել են ամերիկյան ամենամյա National Book Award for Fiction մրցանակի։
Ուիլյամ Գեդդիսը ամերիկացի առաջին և նշանակալի պոստմոդեռնիստ գրողներից է[9]։ Նրա ստեղագործությունների լեզուն և սյուժեն բարդ են։ Այսպես՝ նրա լավագույն գործերից երկուսը՝ «J R»-ը և «A Frolic of His Own»-ը, չընդհատվող երկխոսություն են, որոնցում գրեթե բացակայում են նկարագրությունն ու հեղինակի խոսքը։ Ի վերջո ընթերցողն ինքն է ստիպված տարբերակել, թե որը ում խոսքն է, և ով ինչ է ասում։ Այս հանգամանքը շատերն են թերություն համարում, իսկ ընթերցողների մի մասն էլ, ընդհակառակը, այն դիտում է իբրև առավելություն[10]։ Նրա արձակն աչքի է ընկնում գրական առատ մեջբերումներով և հղումներով[11]։
Մահացել է 1998 թվականի դեկտեմբերի 16-ին։
Հետմահու՝ 2002 թվականին, վերահրատարակվել են նրա բոլոր երկերը։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1982 թվականին արժանացել է «Մաքարթուրների հիմնադրամի» մրցանակին
- 1986 թվականին արժանացել է ամերիկյան ՊԵՆ/Ֆոլկներ գրական մրցանակին
- 1989 թվականին դարձել է Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամ
- 1993 թվականին արժանացել է Լաննան գրական մրցանակի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Peschel B. Gaddis, William (29 December 1922–16 December 1998), novelist // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1603402
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119015269 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ Alberts, Crystal (2005 թ․ օգոստոսի 11). «William Gaddis, 1922–1998. American author». Washington University Libraries, Department of Special Collections. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Gussow, Mel (1998 թ․ դեկտեմբերի 17). «William Gaddis, 75, Innovative Author Of Complex, Demanding Novels, Is Dead». The New York Times. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «100 лучших романов по версии журнала Тайм». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Entropy in William Gaddis's Novels». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Տե՛ս Ջեք Գրինի Fire the Bastards գրքի «The Difficult Cliche» գլուխը և Ջոնաթան Ֆրանզենի «Mr. Difficult» էսսեն
- ↑ The Gaddis Annotations — on line архив с работами Steven Moore, писавшим под влиянием книг Гэддиса, курируемый Victoria Harding.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Gaddis Annotations, a comprehensive scholarly site
- The William Gaddis papers at Washington University in St. Louis
- The William Gaddis pages at The Modern Word website
- Zoltán Abádi-Nagy William Gaddis, The Art of Fiction No. 101(անգլ.) // The Paris Review : magazine.
- John Sherry In Recognition. Remembering William Gaddis. (und). — Hamptons Country, 1999.
- Уильям Гэддис на сайте Pollen-press
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Գեդդիս» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 29 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 16 մահեր
- 1998 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Պոստմոդեռնիստ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ