Ուիլյամ Գեդդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլյամ Գեդդիս
William Gaddis 1975.jpg
Ծնվել էդեկտեմբերի 29, 1922(1922-12-29)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էդեկտեմբերի 16, 1998(1998-12-16)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայրԻստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և վիպասան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Recognitions?, J R? և A Frolic of His Own?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրԲարդ Քոլեջ
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ ՄակԱրթուրի կրթաթոշակ Ազգային գրքի մրցանակ գեղարվեստական գրականության համար և Ազգային գրքի մրցանակ գեղարվեստական գրականության համար

Ուիլյամ Թոմաս Գեդդիս (անգլ.՝ William Thomas Gaddis, Jr., դեկտեմբերի 29, 1922(1922-12-29)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 16, 1998(1998-12-16)[1][2][3][…], Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Թոմաս Գեդդիսը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 29-ին Նյու Յորքում։

Առաջին հինգ գրքերից «Ճանաչումը» («The Recognitions») ընդգրկվել է «Թայմի»՝ 1923-2005 թվականների «100 լավագույն վեպերի» ցուցակում[7], իսկ երկու այլ վեպեր՝ «J R»-ը և «A Frolic of His Own»-ը, արժանացել են ամերիկյան ամենամյա National Book Award for Fiction մրցանակի։

Ուիլյամ Գեդդիսը ամերիկացի առաջին և նշանակալի պոստմոդեռնիստ գրողներից է[8]։ Նրա ստեղագործությունների լեզուն և սյուժեն բարդ են։ Այսպես՝ նրա լավագույն գործերից երկուսը՝ «J R»-ը և «A Frolic of His Own»-ը, չընդհատվող երկխոսություն են, որոնցում գրեթե բացակայում են նկարագրությունն ու հեղինակի խոսքը։ Ի վերջո ընթերցողն ինքն է ստիպված տարբերակել, թե որը ում խոսքն է, և ով ինչ է ասում։ Այս հանգամանքը շատերն են թերություն համարում, իսկ ընթերցողների մի մասն էլ, ընդհակառակը, այն դիտում է իբրև առավելություն[9]։ Նրա արձակն աչքի է ընկնում գրական առատ մեջբերումներով և հղումներով[10]։

Մահացել է 1998 թվականի դեկտեմբերի 16-ին։

Հետմահու՝ 2002 թվականին, վերահրատարակվել են նրա բոլոր երկերը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվականին արժանացել է «Մաքարթուրների հիմնադրամի» մրցանակին
  • 1986 թվականին արժանացել է ամերիկյան ՊԵՆ/Ֆոլկներ գրական մրցանակին
  • 1989 թվականին դարձել է Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամ
  • 1993 թվականին արժանացել է Լաննան գրական մրցանակի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 American National Biography — 1999.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119015269 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Alberts, Crystal (2005-08-11)։ «William Gaddis, 1922–1998. American author»։ Washington University Libraries, Department of Special Collections։ Արխիվացված է օրիգինալից 2004-09-12-ին։ Վերցված է 2010-06-07 
  6. Gussow, Mel (1998-12-17)։ «William Gaddis, 75, Innovative Author Of Complex, Demanding Novels, Is Dead»։ The New York Times։ Վերցված է 2010-06-07 
  7. «100 лучших романов по версии журнала Тайм»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-21-ին։ Վերցված է 2015-08-05 
  8. «Entropy in William Gaddis's Novels»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-13-ին։ Վերցված է 2020-07-04 
  9. Տե՛ս Ջեք Գրինի Fire the Bastards գրքի «The Difficult Cliche» գլուխը և Ջոնաթան Ֆրանզենի «Mr. Difficult» էսսեն
  10. The Gaddis Annotations — on line архив с работами Steven Moore, писавшим под влиянием книг Гэддиса, курируемый Victoria Harding.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]