Ուբերաբա (պորտուգալերեն՝ Uberaba. պաշտոնական անվանումը՝ Município de Uberaba), քաղաք և համայնք Բրազիլիայի հարավարևելյան մասում, Մինաս Ժերայս նահանգում։ Ընկած է Բրազիլական սարահարթում, «Հանքարդյունաբերության եռանկյունի» անվանումը կրող տարածաշրջանում, Ուբերաբա գետի ափին, նահանգի վարչական կենտրոն Բելու Օրիզոնտիից 481 կիլոմետր հեռավորության վրա։ Մեծությամբ այդ նահանգի 853 բնակավայրերի մեջ ութերորդն է։ 2021 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 340.277: Զբաղեցնում է մոտավորապես 4524 կմ² տարածք[2]։ Համայնքը համբավվել է հատկապես մերձակա ագարակներում բաց գունավորումով մորթ ուեցող զեբուների մեծ գլխաքանակի բուծմամբ և նրանով, որ քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր հեռավորության վրա իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են Cretaceous ժամանակաշրջանի պալեոնթոլոգիական մեծարժեք բրածո գտածոներ։
Քաղաքի անվանումը հնդկացիական տուպի ցեղի լեզվում նշանակում է «բյուրեղի պես մաքուր, պայծառ ջուր»[3][4]։
Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում է 4.155.078 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում է 14.836,33 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,834 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
Քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում սկզբնապես բնակություն են հաստատել հնդկացիական տուպի, ապա՝ տրմեմբի, կայապու ցեղերը[5], բայց նրանք դարձել են եվրոպայից եկած բանդայռանտների զոհը։ Բնակավայրի միջուկը 1809 թվականին հիմնադրել է Անտոնիու Էուստակիու դա Սիլվա ի Օլիվեյրան (պորտուգալերեն՝ Antonio Eustáquio Da Silva e Oliveira) (1796–1832)[6]: 1836 թվականին Ուբերաբան քաղաքի կարգավիճակ է ստացել[7]։
Քաղաքն ունի մերձարևադարձային կլիմա, Կյոպենի դասակարգման համաձայն՝ Cwa կարգի։ Միջին տարեկան ջերմաստիճանը 22,3 °C է, տեղումների միջին տարեկան քանակությունը՝ 1571 միլիմետր[8]։
Միջին ամսական ջերմաստիճաններն ու տեղումների քանակը Ուբերաբայում
Hildebrando de Araújo Pontes: História de Uberaba e a civilização do Brasil Central. Uberaba 1970 (Digitalisat(չաշխատող հղում))
José Felício Buarque de Macedo: A Verdade Histórico Jurídica a propósito das alegações finais sobre a Fábrica da Matriz de Uberaba. Escolas Profissionais Salesianianas, São Paulo 1912.
Jorge Alberto Nabut (Hrsg.): Desemboque Documentário Histórico e Cultural. Uberaba 1986.
Antônio Borges Sampaio: Uberaba; História Fatos e Homens. Editora A. L T Mineiro, Uberaba 1971. (DigitalisatԱրխիվացված 2019-09-08 Wayback Machine).
Antonio José Silva: Uberaba – historia topographica da Freguezia do Uberaba vulgo Farinha Podre. In: Revista do Arquivo Público Mineiro Band 1, 1896, Heft 2, S. 339–346.
Iná Souza: Fragmentos – Crônicas de Uberaba. Editora Imprensa Oficial de Minas Gerais, 1958.
Uberaba Revisitada. 1820–2000. Superintendência do Arquivo Público de Uberaba, Uberaba [ohne Jahr]. Umfangreicher Bildband (DigitalisatԱրխիվացված 2019-09-10 Wayback Machine).
↑Hildebrando de Araújo Pontes: A Família Silva e Oliveira. Uberaba, 1944.
↑Marta Zednik de Casanova (2013-03-05). «Breve trajetória de Uberaba – 193 anos». blogspot.com (բրազիլական պորտուգալերեն). Superintendência do Arquivo de Uberaba. Վերցված է 2019-08-17-ին.