Jump to content

Ո՞ւմ կոներն են անտառում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ո՞ւմ կոներն են անտառում
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՄիխայիլ Կամենեցկի և Իվան Ուֆիմցև
ՍցենարիստԱլեքսանդր Կումմա և Սակո Ռունգե
Բեմադրող նկարիչՎլադիմիր Դեգտյարյով
ԵրաժշտությունՎլադիմիր Յուրովսկի
ՕպերատորՄիխայիլ Կամենեցկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն636 s
Թվական1965

Ո՞ւմ կոներն են անտառում, Միխայիլ Կոմենեցկու և Իվան Ուֆիմցևի[1] խորհրդային կարճամետրաժ տիկնիկային մուլտֆիլմը, նվիրված սեփականատիրական հոգեբանության հանդեպ անհանդուրժողականության թեմային[2]։

Հեքիաթը պատմում է մի ագահ գայլի մասին, ով հայտարարել էր, թե անտառում ամեն ինչ իրեն է պատկանում։ Կարգ ու կանոն պահելու համար նրան օգնության է վազում շողոքորթ աղվեսը։ Բայց վերջ ի վերջո ընկերասեր սկյուռիկը, նապաստակը, ոզնին և գորտը պատժում են չար և հիմար գայլին իր ագահության համար` հարվածելով նրան կոներով, կոծոծներով, փայտերով և ընկույզներով։

  • Ռեժիսորներ – Միխայիլ Կամենեցկի, Իվան Ուֆիմցև
  • Սցենարի հեղինակներ – Ալեքսանդր Կումմա, Սակկո Ռունգե
  • Բեմադրող նկարիչ – Վլադիմիր Դեգտյարյով
  • Նկարիչ – Վալենտինա Վասիլենկո
  • Նկարիչ մուլտիպլիկատորներ – Վլադիմիր Պուզանով, Պավել Պետրով
  • Օպերատոր – Միխայիլ Կամենեցկի
  • Կոմպոզիտոր – Վլադիմիր Յուրովսկի
  • Հնչյունային օպերատոր – Բորիս Ֆիլչիկով
  • Խմբագիր – Պյոտր Ֆրոլով
  • Տիկնիկները և դեկորացիան պատրաստել են.
  • Բորիս Կարավաև, Օլեգ Մասաինով, Վլադիմիր Շաֆրանյուկ, Վալերի Պետրով, Գալինա Գետտինգեր, Վ. Կալաշնիկովա, Մարինա Չեսնոկովա, Ֆ. Օլեյնիկով, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
  • Մոնտաժող – Վերա Գոկկե
  • Տնօրեն – Նատան Բիտման

Դերերի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1966-«Արծաթե հավալուսն» մրցանակ Մամայայի (Ռումինիա) առաջին անիմացիոն ֆիլմերի փառատոնում` «Լավագույն մանկական ֆիլմ» անվանակարգում։

Թողարկում DVD ձևաչափով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 թվականին հեռարձակվել է «Տատիկի հեքիաթ 4» մուլտֆիլմերի հավաքածուն, որում ներառված են հետևյալ մուլտֆիլմերը[3].

«Գնդիկ Բոքոնիկ», «Երեք փայտահատ», «Երեք արրջեր», «Պրյանիկ», «Ո՞ւմ կոներն են անտառում», «Տարբեր անիվներ», «Մաշան և արջը», «3 պարկ խորամանկություն», «Տատիկը մի այծ ուներ»

  • 2005 թվականին թողարկվել է «Անտառային պատմություններ» մուլտֆիլմերի հավաքածուն, որի մեջ ներառված էին հետևյալ մուլտֆիլմերը[4].

«Անտառային համերգ», «Չարաճճի արջուկ», «Անտառային պատմություն», «Երեք արջեր», «Մաշան և արջը», «Ո՞ւմ կոներն են անտառում», «Աղվեսը, Արջը և սալյակով մոտոցիկլետը», «Կուղբերը գնում են հետքերով», «Անտառային ժամանակագրություն», «Անտառային արահետում»[5]։

  • 2006 թվականին թողարկվել է «Անտառային հեքիաթներ» մուլտֆիլմերի հավաքածուն, որի մեջ ներառված էին հետևյալ մուլտֆիլմերը.

«Անտառային հեքիաթ», «Աղվեսը և գայլը», «Ո՞ւմ կոնորն են անտառում», «Աղվեսն ու կեռնեխը», «Պոչեր», «Աղվեսը, արջը և սալյակով մոտոցիկլետը», «Անտառային արահետում», «Կենդանիների ձմեռում», «Անտառային համերգ», «Հին կաղնու հեքիաթը», «Անտառային ճանապարհորդներ», «Խիզախ եղնիկը», «Ուրիշի հետքեր», «Վագրիկն արևածաղկի վրա», «Քաջ նապաստակը», «Խաղաղ դաշտը», «Ներկված աղվեսը», «Որսորդական զենք», «Գայլը և այծիկը», «Տարբեր անիվներ»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Сергей Капков. Иван Уфимцев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Асенин С. В. Волшебники экрана. Эстетические проблемы современной мультипликации. — М.: Искусство, 1974. — С. 149—150. — 288 с.
  3. DVD Бабушкины сказки 4
  4. DVD «Лесные истории»
  5. «Лесные истории» (DVD)"

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]