Շյովդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շյովդե
շվեդ.՝ Skövde[1]
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մակերես2325±0,5 հեկտար
Բնակչություն39 543 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0500
Շյովդե (Շվեդիա)##
Շյովդե (Շվեդիա)

Շյովդե (շվեդ.՝ Skövde, հին անունը՝ Sköfde[3]), քաղաք Շվեդիայի հարավային մասում՝ Վեստրա Գյոտլանդ լենում՝ Վեստերգյոտլանդ պրովինցիայում։ Նույնանուն կոմունայի վարչական կենտրոնն է։

Քաղաքը գտնվում Վեներն և Վետտերն լճերի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռատուշա

Քաղաքի կարգավիճակ է ստացել 1413 թվականին[4]։ 1759 թվականին զգալիորեն տուժել է ավերիչ հրդեհից[4]։ 1859 թվականին քաղաքի միջով անցկացվել է Ստոկհոլմ-Գյոթեբորգ երկաթգիծը (շվեդ.՝ Västra stambanan), որը դրական ազդեցություն է ունեցել քաղաքի զարգացման վրա[4]։

Քաղաքում գործում է երկաթուղային կայարանը։ Քաղաքից 13 կմ հեռավորության վրա կա օդանավակայան[5]։ Շյովդեից 37 կմ դեպի հյուսիս է գտնվում Մարիեստադը, որը հայտնի է իր Մայր տաճարով։

Շյովդեյում կա համալսարան, որտեղ սովորում է մոտ 8000 ուսանող[6]։

Քաղաքում է գտնվում նաև Volvo Penta ընկերության շարժիչների գործարանը[7], որն արտադրում է շարժիչներ Volvo AB-ի այլ ստորաբաժանումների և Volvo մակնիշի ավտոմեքենաների համար, որտեղ աշխատում է մոտ 5000 մարդ։ Շյովդեից մի քանի կմ դեպի հարավ-արևմուտք գտնվում է Ռանսթադ ուրանի հանքավայրը[8]։

Քաղաքում տեղակայված է կայազոր, որը ներառում է Սկարաբորգի տանկային գունդը (P 4)[9], լոգիստիկ գունդ[10], բանակային դպրոց[11]։

Քաղաքում գործում է «Շյովդե ԱԻԿ» ֆուտբոլային ակումբ, որը հանդես է գալիս Շվեդիայի երրորդ դիվիզիոնում[12]։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tätorter 2010Statistics Sweden, 2010. — P. 42. — ISSN 1654-3823
  2. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2021.
  3. Sköfde Nordisk familjebok
  4. 4,0 4,1 4,2 «Skövde». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 25-ին. Nationalencyklopedin
  5. «Skövde Flygplats». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  6. Quick Facts Շյովդեի համալսարանի պաշտոնական կայք
  7. Завод Skövde Արխիվացված 2017-02-20 Wayback Machine volvopenta.com
  8. Шёвде հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  9. Skaraborgs regemente Շվեդիայի զինված ուժերի պաշտոնական կայք
  10. Trängregementet Արխիվացված 2021-04-22 Wayback Machine Շվեդիայի զինված ուժերի պաշտոնական կայք
  11. «Markstridsskolan». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26-ին. Շվեդիայի զինված ուժերի պաշտոնական կայք
  12. Kontaktuppgifter och tävlingar — Skövde AIK Շվեդիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայք
  13. «Vänorter och SERN».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) Շյովդե կոմունայի պաշտոնական կայքը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյովդե» հոդվածին։