Շյովդե
Բնակավայր | ||
---|---|---|
շվեդերեն՝ Skövde[1] | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 2325±0,5 հեկտար | |
Բնակչություն | ▲39 543 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 0500 | |
| ||
Շյովդե (շվեդերեն՝ Skövde, հին անունը՝ Sköfde[3]), քաղաք Շվեդիայի հարավային մասում՝ Վեստրա Գյոտլանդ լենում՝ Վեստերգյոտլանդ պրովինցիայում։ Նույնանուն կոմունայի վարչական կենտրոնն է։
Քաղաքը գտնվում Վեներն և Վետտերն լճերի միջև։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կարգավիճակ է ստացել 1413 թվականին[4]։ 1759 թվականին զգալիորեն տուժել է ավերիչ հրդեհից[4]։ 1859 թվականին քաղաքի միջով անցկացվել է Ստոկհոլմ-Գյոթեբորգ երկաթգիծը (շվեդերեն՝ Västra stambanan), որը դրական ազդեցություն է ունեցել քաղաքի զարգացման վրա[4]։
Քաղաքում գործում է երկաթուղային կայարանը։ Քաղաքից 13 կմ հեռավորության վրա կա օդանավակայան[5]։ Շյովդեից 37 կմ դեպի հյուսիս է գտնվում Մարիեստադը, որը հայտնի է իր Մայր տաճարով։
Շյովդեյում կա համալսարան, որտեղ սովորում է մոտ 8000 ուսանող[6]։
Քաղաքում է գտնվում նաև Volvo Penta ընկերության շարժիչների գործարանը[7], որն արտադրում է շարժիչներ Volvo AB-ի այլ ստորաբաժանումների և Volvo մակնիշի ավտոմեքենաների համար, որտեղ աշխատում է մոտ 5000 մարդ։ Շյովդեից մի քանի կմ դեպի հարավ-արևմուտք գտնվում է Ռանսթադ ուրանի հանքավայրը[8]։
Քաղաքում տեղակայված է կայազոր, որը ներառում է Սկարաբորգի տանկային գունդը (P 4)[9], լոգիստիկ գունդ[10], բանակային դպրոց[11]։
Քաղաքում գործում է «Շյովդե ԱԻԿ» ֆուտբոլային ակումբ, որը հանդես է գալիս Շվեդիայի երրորդ դիվիզիոնում[12]։
Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուռեսաառե, Էստոնիա
Ռինգստեդ, Դանիա
Սաստամալա, Ֆինլանդիա
Սաութ Դերբիշիր, Մեծ Բրիտանիա
Հալդեն, Նորվեգիա
Էլեկտրենայ, Լիտվա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tätorter 2010 — Statistics Sweden, 2010. — P. 42. — ISSN 1654-3823
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2021.
- ↑ Sköfde Nordisk familjebok
- ↑ 4,0 4,1 4,2 «Skövde»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-25-ին Nationalencyklopedin
- ↑ «Skövde Flygplats»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-12-ին։ Վերցված է 2010-04-08
- ↑ Quick Facts Շյովդեի համալսարանի պաշտոնական կայք
- ↑ Завод Skövde Archived 2017-02-20 at the Wayback Machine. volvopenta.com
- ↑ Шёвде հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ Skaraborgs regemente Շվեդիայի զինված ուժերի պաշտոնական կայք
- ↑ Trängregementet Archived 2021-04-22 at the Wayback Machine. Շվեդիայի զինված ուժերի պաշտոնական կայք
- ↑ «Markstridsskolan»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-26-ին Շվեդիայի զինված ուժերի պաշտոնական կայք
- ↑ Kontaktuppgifter och tävlingar — Skövde AIK Շվեդիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայք
- ↑ «Vänorter och SERN» (չաշխատող հղում) Շյովդե կոմունայի պաշտոնական կայքը
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շյովդե կոմունայի պաշտոնական կայքը(շվեդ.)
- Շյովդե հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- «Skövde» (շվեդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-25-ին Статья в Nationalencyklopedin
- Sköfde - հոդված Nordisk familjebok-ում(շվեդ.)
|