Շիմոյո քաղաքը գտնվում է Մոզամբիկի արևմտյան մասում՝ այսպես կոչված Բեյրայի միջնամասում։ Շիմոյոն երկրի 5-րդ խոշոր քաղաքն է, որը գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային գծի վրա, որը կապում է Բեյրա նավահանգիստը Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի հետ։ Շիմոյոյից ոչ հեռու ՝ Զիմբաբվեի հետ սահմանին, գտնվում է Մոզամբիկի ամենաբարձր սարը ՝ Բինգան (ծովի մակարդակից 2,436 մ)։ Քաղաքը շրջապատված է արևադարձային անտառներով, որտեղ բնակվում են կապիկներ, անտիլոպներ և այլ վայրի կենդանիներ։
Նախկինում քաղաքը գտնվում էր Մոնոմոտափա կայսրության տարածքում և կոչվում էր Մանդինգո։ 1916 թվականինին այն պորտուգալացու կողմից վերանվանվեց Վիլա Փերի (անվանվեց Մոզամբիկի այն ժամանակվա նահանգապետի անունով)։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1969 թվականից։ 1975 թվականին Մոզամբիկին անկախություն շնորհելուց հետո այն վերանվանվել է Շիմոյո։