Շիմոյո
| Քաղաք | ||
|---|---|---|
| Շիմոյո | ||
| 19°7′0″S 33°27′0″E / 19.11667°S 33.45000°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Manica Province? | |
| Հիմնադրված է | 1969 թ. | |
| Մակերես | 174 կմ² | |
| ԲԾՄ | 664±1 մետր | |
| Բնակչություն | 238 976 մարդ (2007) | |
| Ժամային գոտի | UTC+1 | |
|
| ||
Շիմոյո (պորտ.՝ Chimoio), քաղաք Մոզամբիկի արևմուտքում, հանդիսանում է Մանիկա նահանգի վարչական կենտրոն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիմոյո քաղաքը գտնվում է Մոզամբիկի արևմտյան մասում՝ այսպես կոչված Բեյրայի միջնամասում։ Շիմոյոն երկրի 5-րդ խոշոր քաղաքն է, որը գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային գծի վրա, որը կապում է Բեյրա նավահանգիստը Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի հետ։ Շիմոյոյից ոչ հեռու ՝ Զիմբաբվեի հետ սահմանին, գտնվում է Մոզամբիկի ամենաբարձր սարը ՝ Բինգան (ծովի մակարդակից 2,436 մ)։ Քաղաքը շրջապատված է արևադարձային անտառներով, որտեղ բնակվում են կապիկներ, անտիլոպներ և այլ վայրի կենդանիներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում քաղաքը գտնվում էր Մոնոմոտափա կայսրության տարածքում և կոչվում էր Մանդինգո։ 1916 թվականինին այն պորտուգալացու կողմից վերանվանվեց Վիլա Փերի (անվանվեց Մոզամբիկի այն ժամանակվա նահանգապետի անունով)։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1969 թվականից։ 1975 թվականին Մոզամբիկին անկախություն շնորհելուց հետո այն վերանվանվել է Շիմոյո։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով կազմում է 238 976 մարդ։
| Տարեթիվ | Բնակչություն[1] |
|---|---|
| 1980 | 74 372 |
| 1997 | 177 608 |
| 2007 | 238 976 |
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մոզամբիկ։ խոշորագույն քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակչության վիճակագրությունը». World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 18-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմոյո» հոդվածին։ |
| ||||||
