Շենգեն
Գյուղ | |||
---|---|---|---|
Շենգեն | |||
գերմ.՝ Schengen | |||
| |||
Երկիր | Լյուքսեմբուրգ | ||
Համայնք | Canton of Remich? | ||
Մակերես | 31,42 կմ² | ||
ԲԾՄ | 302 մետր | ||
Բնակչություն | ▼5163 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||
Պաշտոնական կայք | schengen.lu | ||
| |||
Շենգեն (գերմ.՝ , ֆր.՝ , լյուքս.՝ Schengen), գյուղ Լյուքսեմբուրգի Դքսությունում։ Մտնում է Շենգեն կոմունայի մեջ, որը Ռեմիխ կանտոնի կազմում է[2]։ Գյուղը հայտնի է դարձել Շենգենյան համաձայնության շնորհիվ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է Լյուքսեմբուրգի հարավարևելյան մասում` Մոզել գետի ձախ ափին, ուր հատվում են Լյուքսեմբուրգի, Գերմանիայի և Ֆրանսիայի սահմանները։ Մոզելի հակառակ ափին գտնվում է գերմանական Պեռլ կոմունան, իսկ մոտակայքում` ֆրանսիական Ապաշ կոմունան։ Բնակչությունը կազմում է 4459 մարդ (2015)։ Տնտեսության հիմնական ճյուղը խաղողագործությունն է և բենզինի` Գերմանիայում գործող գներից էժան վաճառքը (գերմ.՝ Tanktourismus) գերմանացի ավտոտերերին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական գտածոները, որոնք վերաբերում են բրոնզե դարին, ցույց են տալիս, որ Շենգենի տարածքը բնակեցված է եղել հնուց։ Գրավոր առաջին վկայությունը վերաբերում է 877 թվականին։
1909 թվականին Մոզելի վրա կառուցվել է կամուրջ. այն փոխարինել է լաստանավերով բեռնափոխադրմանը։ 1939 թվականին՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի` Գերմանիային պատերազմ հայտարարելուց հետո, կամուրջը քանդվել է։ 1959 թվականին կառուցվել է նոր կամուրջ։ 2003 թվականից հյուսիսային մասում գործարկվել է ավտոմոբիլային նոր կամուրջ։
Շենգենյան համաձայնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականի հուլիսի 14-ին «Արքայադուստր Մարիա Աստրիդ» զբոսանավում ստորագրվել է Շենգենյան համաձայնությունը` ընդհանուր սահմաններին ստուգումների աստիճանական վերացման մասին, իսկ 1990 թվականի հունիսի 19-ին` համաձայնությունը կիրառելու մասին կոնվենցիան։ Այս երկու փաստաթղթերից առավել կարևորություն է ներկայացնում երկրորդը, քանի որ առաջին համաձայնությունը նախնական պայմանավորվածություն էր միայն։ Համաձայնությունը ստորագրելու տեղանքը ընտրվել է այն բանի շնորհիվ, որ 1985 թվականին Լյուքսեմբուրգը Եվրամիության խորհրդի նախագահողն էր, և սահմանների վերացումը խորհրդանշական էր. շատ մոտ էին երեք երկրների սահմանները։
Արդյունքում գյուղի անունը ստացավ գլոբալ նշանակություն. «Շենգեն» ասելով` հաճախ հասկացվում է համաձայնությունը կամ երկրների խումբը, որոնք ստորագրել են այն։ Բացասական երանգով գյուղի անունը օգտագործվում է նշելու համար առանց սահմանապահների հսկողության տարածք։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տեսարժան վայրերից են Շենգենի ամրոցը, 13-րդ դարից մնացած ամրոցի ավերակները, Կոխի տունը, Շենգենյան համաձայնության հրապարակը։
Շենգենի ամրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենգենի ամրոցը կառուցվել է 1390 թվականին։ 1812 թվականին այն ավերվել է` բացառությամբ աշտարակի, որը մինչ օրս պահպանված է նախնական տեսքով։ Ամրոցը վերակառուցվել է հիմնականում նույն նյութով, ինչ նախկինը։ 1871 թվականին սեպտեմբերի 13-ին ամրոց է այցելել ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն։ Լյուքսեմբուրգի պետական թանգարանում պահպանվել է ամրոցը պատկերող նկարը` ստեղծված նկարչի կողմից։ 1939 թվականին ամրոցն անցել է սուրբ Ելիզավետայի մենաստանի ենթակայությանը։ Ներկայումս այնտեղ անցկացվում են ժողովներ և սեմինարներ։
Կոխի տուն և Շենգենյան համաձայնության հրապարակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենգենյան ամրոցից ոչ հեռու գտնվում է Կոխի տունը (Kochhaus)` կառուցված 1779 թվականին։ Ներկայումս այնտեղ գործում է ցուցահանդես` նվիրված Եվրոպային և եվրոպական ինտեգրմանը։ Շենգենյան համաձայնության հրապարակի մոտ տեղադրված է համաձայնությանը նվիրված հուշարձան։ Այն իրար կողք կանգնած երեք քարակոթողներ է պատկերում` աստղերով և տեղեկատվական նյութով։ Կոթողի առաջ ծաղկաթումբ է` E տառի տեսքով, ինչը խորհրդանշում է Եվրոպան (Europe)։
Շենգենի ամրոց | Կոխի տունը Շենգենում | Շենգենյան համաձայնությանը նվիրված կոթողը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ STATEC — 2011.
- ↑ http://www.legilux.public.lu/leg/a/archives/2006/1503008/1503008.pdf(չաշխատող հղում)