Շեմոքմեդի եկեղեցի
Շեմոքմեդի եկեղեցի შემოქმედის მონასტერი | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Վրաստան, Գուրիայի մարզ, Օզուրգեթի շրջան, Շեմոքմեդ |
Հիմնական ամսաթվերը | 15-րդ դար |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
Ճարտարապետական տիպ | Վրացական ճարտարապետություն |
Հիմնադրված | 15-րդ դար |
Shemokmedi Cathedral Վիքիպահեստում |
Շեմոքմեդի եկեղեցի (վրաց.՝ შემოქმედის მონასტერი), վրաց ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Գուրիայի մարզի Օզուրգեթի շրջանում՝ Շեմոքմեդ գյուղում[1]։
Վանքը գտնվում է Բժուժ (վրաց.՝ ბჟუჟი) գետի ձախ կողում։ Վանքի հեռավորությունը Օզուրեթ քաղաքից կազմում է 7-8 կմ։ Այն գտնվում է Շեմոքմեդի հոգևոր թեմի կազմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեմոքմեդի եկեղեցական համալիրը բաղկացած է երկու եկեղեցական կառույցներից, որոնք կառուցվել են 16-րդ դարում։
Գլխավոր տաճարը կառուցվել է 12-րդ դարում։ Վերջնական շինարարությունը ավարտվել է 17-րդ դարում։ Եկեղեցին եղել է Գուրիայի իշխանության հոգևոր կենտրոնը։
1831 թվականին՝ 19-րդ դարում, վերանորոգվել է եկեղեցու զանգակատունը։ Համալիրի գլխավոր եկեղեցին առանց գմբեթի է՝ կառուցված բազիլիկի ոճով։
Եկեղեցու պատերը կառուցված են քարից, իսկ որոշ հատվածներ՝ նաև մարմարից։
Միջնադարյան ժամանակահատվածում եկեղեցին եղել է Շեմոքմեդի ամենահարուստ վանքերից մեկը։ Եկեղեցուն պատկանել է հարուստ գրադարան, որը պահպանվել է մինչ օրս։ Վանքին են պատկանել նաև կարևոր հողակտորներ Գուրիայում։
Ներկայումս Շեմոքեդի եկեղեցում պահվում են բազմաթիվ արժեքավոր սրբապատկերներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ქველი ჩხატარაიშვილი, „ახლადაღმოჩენილი წარწერა“ // „ლენინის დროშა“, N116, გვ. 3 — 1961 წ.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- დიმიტრი ბაქრაძე, „არქეოლოგიური მოგზაურობა გურიასა და აჭარაში“ — ბათუმი, „საბჭოთა აჭარა“, 1987
- მეტი ყურადღება გურიის მატერიალური კულტურის ძეგლებს, ძეგლის მეგობარი, №. 10-11, გვ. 62, თბ., 1967 წელი.
- თეა ქართველიშვილი, „გურიის საეპისკოპოსოები“ — „არტანუჯი“, თბილისი, 2006 ISBN 99940-11-89-8