Շարնի Վինսոն (անգլ.՝ Sharni Vinson, հուլիսի 22, 1983(1983-07-22), Սիդնեյ, Ավստրալիա)[1], ավստրալիացի մոդել, դերասանուհի, պարուհի։ Մեծ ճանաչում է ստացել «Home and Away» սերիալում և «Քայլ առաջ 3D» ֆիլմում խաղացած դերերով։
Շարնի մայրը եղել է թատրոնի դերասանուհի, իսկ տատիկը՝ բալետի պարուհի։ Նա սկսել է պարել դեռ երեք տարեկանից։ 2006 թվականին Շարինին TV Week Logie Awards անվանակարգում առաջադրվել է «Ամենալավ նոր տաղանդ» մրցանակին՝ «Տանը և ճանապարհին» սերիալում խաղացած դերի համար։ 2008-ին նա հայտարարել է, որ լքում է սերիալը, քանի որ պատրաստվում է իր կարերիան շարունակել Ամերիկայում.[2]։
Բացի երգից, պարից ու թատրոնից, Վինսոնը նաև զբաղվում է ձիասպորտով, ճանապարհորդում է, սահում է չմուշկներով և զբաղվում է լողով։