Նուպար Ակիշյան
Նուպար Ակիշյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1934[1] |
Ծննդավայր | Կիլիկիա, Թուրքիա |
Վախճանվել է | հունվարի 19, 1994[1] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | արձակագիր և հրապարակախոս |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան (1960) և Բոստոնի համալսարան (1965) |
Նուպար Ակիշյան Վիքիդարանում |
Նուպար Ակիշյան (ապրիլի 15, 1934[1], Կիլիկիա, Թուրքիա - հունվարի 19, 1994[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), սփյուռքահայ գրող, արձակագիր, հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նուպար Ակիշյանը ծնվել է Կիլիկիայի Գըրըգխան գյուղում։ Սովորել է Հալեպի Մեսրոպյան նախակրթարանում և Մելգոնյան կրթական հաստատությունում։ 1957 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում։ 1960 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը, 1965 թվականին՝ Բոստոնի համալսարանը։ Մասնագիտացել է բնագիտության բնագավառում։
1978 թվականից աշխատակցել է «Պայքար», «Զարթոնք», «Արև», «Նոր օր» պարբերականներին։ Ստեղծագործությունները նվիրված են սփյուռքահայ կյանքին, հայապահպանությանը։ Հանդես է եկել նաև Շահան Շահե կեղծանունով[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս են տեսել
- «Հոսանքն ի վար» (1976 թ.)
- «Անարգուած մարդիկ» (1978 թ.)
- «Օտար անցորդը» (1986 թ.) պատմվածքների ժողովածուները
- «Գաղթականները» (1983 թ.) վեպը
Հեղինակ է նաև «Շահան Շահնուր» (1982 թ.), «Լեւոն Զաւէն Սիւուրմէլեան» (1984 թ.) մենագրությունների[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի մրցանակ, 1983 թ.
- «Վարդգես և Ռիտա Պալյան» մրցանակ, 1987 թ.
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոսանքն ի վար (պատմվածքների ժողովածու), 1976 թ.
- Անարգուած մարդիկ (պատմվածքների ժողովածու), 1978 թ.
- Շահան Շահնուր (մենագրություն), 1982 թ.
- Գաղթականները (վեպ), 1983 թ.
- Լեւոն Զաւէն Սիւուրմէլեան (մենագրություն), 1984 թ.
- Օտար անցորդը (պատմվածքների ժողովածու), 1986 թ.
- Մարդը հողին վրա, Ե., 1987 թ.
- Հողի և հացի մարդիկ (վեպ), Լոս Անջելես, 1990 թ.
- Երբ դաշտերը կը մեռնին (պատմվածքներ), Լոս Անջելես, 1998 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Նուպար Ակիշյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.