Պատմական Նորբերդի տարածքում եղած հայկական վանքն ու գերեզմանատունը, մ. թ.ա. I հազարամյակի վերջերին և վաղ միջնադարին վերաբերող բերդի շինությունները մեծ մասամբ ավերվել են դեռևս անցյալ դարի կեսերին։ Ընդգրկել է մոտ 60 - 65 բնակելի և այլ շինություններ[2]։ Դատելով հին գյուղի ավերակների և գերեզմանատան ընձեռած տվյալ ներից պետք է ենթադրել, որ միջին մեծության այս բնակավայրից հայերը գաղթել են XIX դ. առաջին տասնամյակներում։ Գյուղի շրջակայքում՝ Լիզբիրատ գետակի ձորակում գտնվում են 4 - 5 բնական քարանձավներ։
Նորբերդը, Ստեփանոս Օրբելյան պատմիչի հաղորդած տվյալներով, XIII դ. Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր հարկ։
[3]