Նորայր Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1899 Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 4, 1987 (88 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | անասնաբույժ և ընտրասերիչ |
Ալմա մատեր | Վրաստանի տեխնիկական համալսարան (1927) |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1968) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Նորայր Գևորգի Ստեփանյան (մայիսի 2, 1899, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 4, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային անասնաբույժ սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1968), ՀԽՍՀ վաստակավոր անասնաբույժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկ ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը (1927)։ Ա․ Թամասշյանի հետ մասնակցել է Հայաստանի անասնապահությունն ուսումնասիրող գիտական արշավախմբի աշխատանքներին (1926) թվականին։ Եղել է Ստեփանավանի պետական տոհմաբուժարանի տնօրեն (1934-1938 և 1945-1959) Հայկական անասնապահության և անասնաբուժության ԳՀԻ-ի տավարաբուժության բաժնի վարիչ (1960-1974), Կովկասյան գորշաավարի ցեղի կատարելագործման խորհրդի նախագահ 1960 թվից։ Գիտական աշխատանքները վերաբերում են ՀՍԽՀ-ում տավարաբուժության տոհմային աշխատանքի կազմակերպման և տավարի նոր, բուժարանային ցեղի ստացման հարցերին։ Կովկասյան գորշ տավարի ցեղի ստացման հեղինակ է[1]։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։
Մահացել է 1987 թվականին Երևանում։ Թաղված է Նուբարաշենի գերեզմանոցում[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով, ԽՍՀՍ ԺՏՆՑ և այլ մեդալներով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Степанян Н.Г. Кавказская бурая порода скота Армении, 1968[3].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ հ. 4:
- ↑ «The memorial of Stepanyan Norayr (Նորայր Ստեփանյան Գեվորգի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Ստեփանյան, Նորայր Գևորգի, 1899-1987 (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորայր Ստեփանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 131)։ |
- Մայիսի 2 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 4 մահեր
- 1987 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Հայ անասնաբույժներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Վրաստանի տեխնիկական համալսարանի շրջանավարտներ