Նորայր Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորայր Ստեփանյան
Ծնվել է մայիսի 2, 1899(1899-05-02)
Ծննդավայր Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է օգոստոսի 4, 1987(1987-08-04) (88 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Վրաստանի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճան գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1968)
Մասնագիտություն Անասնաբույժ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Նորայր Գևորգի Ստեփանյան (մայիսի 2, 1899(1899-05-02), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 4, 1987(1987-08-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային անասնաբույժ սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1968) թվին, ՀԽՍՀ վաստական անասնաբույժ։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկ ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը (1927)։ Ա․ Թամասշյանի հետ մասնակցել է Հայաստանի անասնապահությունն ուսումնասիրող գիտական արշավախմբի աշխատանքներին (1926) թվականին։ Եղել է Ստեփանավանի պետական տոհմաբուժարանի տնօրեն (1934-1938 թվականներից և 1945-1959 թվականներից) Հայկական անասնապահության և անասնաբուժության ԳՀԻ-ի տավարաբուժության բաժնի վարիչ (1960-1974 թվականներից), Կովկասյան գորշաավարի ցեղի կատարելագործման խորհրդի նախագահ (1960) թվից։ Գիտական աշխատանքները վերաբերում են ՀՍԽՀ-ում տավարաբուժության տոհմային աշխատանքի կազմակերպման և տավարի նոր, բուժարանային ցեղի ստացման հարցերին։ Կովկասյան գորշ տավարի ցեղի ստացման հեղինակ է[1]։

Մահացել է 1987 թվականին Երևանում: Թաղված է Նուբարաշենի գերեզմանոցում[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով, ԽՍՀՍ ԺՏՆՑ և այլ մեդալներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Степанян Н.Г. Кавказская бурая порода скота Армении, 1968[3].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003: հ. 4:
  2. «The memorial of Stepanyan Norayr (Նորայր Ստեփանյան Գեվորգի) buried at Yerevan's Nubarashen cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019-01-20 
  3. «Կոհա առցանց քարտարան, Ստեփանյան, Նորայր Գևորգի, 1899-1987 (Personal Name)»։ armunicat.nla.am։ Վերցված է 2019-01-20 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 131 CC-BY-SA-icon-80x15.png