Նոր աշխարհի ծնունդը
Նոր աշխարհի ծնունդը | |
---|---|
Տեսակ | քանդակ և արձան |
Քանդակագործ | Զուրաբ Ծերեթելի |
Ստեղծում | 2016 |
Բացում | 2016 |
Բարձրություն | 110 մետր |
Երկիր | ԱՄՆ |
Քաղաք | Arecibo? |
Բնակավայր | Arecibo? |
Նյութ | բրոնզ և պողպատ |
Հիմնական թեմա | first voyage of Christopher Columbus? |
Ներկա վիճակ | կանգուն |
պատկերված են
| |
La Estatua de Colón Վիքիպահեստում |
«Նոր աշխարհի ծնունդը» (խոսակցական`La Estatua de Colón, բառացի նշանակում է «Կոլումբոսի արձան»), վիթխարի քանդակ, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին, Արեսիբոյում (Պուերտո Ռիկո)։ 2016 թվականին այն համարվել է կիսագնդի ամենաբարձր արձանը` գերազանցելով Մեքսիկայի Գուերերո Չիմալիին (վերջինիս բարձրությունը կազմում է 60 մ` ներառյալ պատվանդանը)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրացի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին սկզբնապես ստեղծել է այս արձանը հիշատակելու Քրիստափոր Կոլումբոսի առաջին ճանապարհորդության 500-ամյակը։ Նոր աշխարհի ծնունդը կառուցվել է 1991 թվականին։ Արձանն ակնհայտորեն պատկերում է Կոլումբոսին, ով վերահսկում է ղեկը, իսկ հետին ֆոնի վրա Նինյան, Պինտան և Սանտա Մարիան են, որոնք շրջանցել են Ատլանտյան օվկիանոսը[1]։ Արձանը բաղկացած է 2750 բրոնզե և պողպատե կտորներից և կշռում է ավելի քան 600 տոննա։ Իր 110 մ բարձրությամբ 20-րդ դարի վերջին տասնամյակում համարվում է Արևմտյան կիսագնդի ամենաբարձր հուշարձանը։ Կառուցելուց հետո Զուրաբ Ծերեթելին առաջարկել է Նոր աշխարհի ծնունդը այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Բալթիմորը, Ֆորտ Լոդերդեյլը, Մայամին, Նյու Յորքը և Կոլումբուս (Օհայո)ն, սակայն նրանցից ոչ մեկը չի ընդունել այն` պատճառաբանելով, որ արձանը կարող է ազդել իրենց քաղաքների տեսանելի հորիզոնին։ Արձանն ստացել է ստորացուցիչ մականուններ, ինչպիսիք են «Քրիս Քոնգը» և «Ռուսաստանից նողկանքով»` համապատասխան վայրի որոնման ժամանակահատվածում[2]։ Չնայած խոչընդոտներին արձանը որպես դրոշմակնիք դրվել է և «Նոր Մարդու Ծնունդը» անվամբ ավելի փոքր ու ձևափոխված տարբերակով ընդունվել է Սևիլյաի կողմից 1995 թվականին[3]։
Հանգրվանելով Պուերտո Ռիկոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Էդվին Ռիվերա Սիերրան` Պուերտո Ռիկոյի քաղաքապետը, որոշել է ձեռք բերել հուշարձանը։ Չնայած արձանը նվիրաբերվել է Զուրաբ Ծերեթելիի կողմից, արձանի ներմուծման արժեքը կազմել է 2,4 միլլիոն դոլար։ Գումարն ամբողջությամբ վերցվել է հասարակական գանձարանից մարզպետ Պեդրո Ռոզելիոյի հաստատմամբ[4]։ Ռիվերա Սիերրան պնդում էր, որ քաղաքապետարանի գանձարանը չի կորցնի նույնիսկ մեկ ցենտ նախագծի վրա, և պլանավորում էր հուշարձանը տեղադրել Կատանյոյի ծովածոցում։ Հուշարձանի մասերը տեղափոխվեցին հարակից զբոսայգի 1998 թվականին նոյեմբերի 12-ին։ Ըստ նախնական պլանավորման կառուցումը պետք է սկսվեր 1999 թվականին, մինչդեռ նվիրվածութունը տեղի է ունեցել 2000 թվականի հոկտեմբերին։ Այնուամենայնիվ, նախագիծը հետագա վիճաբանությունների առիթ հանդիսացավ, քանի որ մի շարք տներ պետք է քանդվեին ճանապարհ հարթելու համար և նրա համար ծախսված գումարը չափազանց մեծ էր` արժենալով մոտավորապես 150 միլիոն դոլար։ Իսկ հուշարձանի բարձրությունը կարող էր խանգարել մոտակա օդանավակայանի երթևեկությանը և կենտրոնական կառավարությունը որոշեց դադարեցնել ծրագրի ցանկացած ֆինանսավորում։ Արձանի մասերը կուտակված մնացել են ծովածոցում մի քանի տարի և այդ ընթացքում որոշ կտորների վրա ժանգոտման նշաններ էին սկսել հայտնվել։ Ուստի կտորների պահեստավորման համար ծախսվեց 1,6 միլիոն դոլար` չհաշված անվտանգության մի շարք աշխատակիցների աշխատավարձը[5]։
2012 թվականի հունիսին վերջապես արձանի առաջին կտորները սկսեցին ժամանել Արեսիբո[6]։ Հասնելով այնտեղ Նոր աշխարհի ծնունդը դարձավ զբոսաշրջային կենտրոն և կառավարությունն ակնկալում էր ստանալ 4,6 միլիոն դոլար եկամուտ ու 900 նոր աշխատատեղ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Cataño - Christopher Columbus". Statues.vanderkrogt.net. Retrieved 15 January 2017
- ↑ Fiona Govan (29 July 2010). "Too ugly Christopher Columbus statue finds home after 20 years". The Daily Telegraph. Retrieved 15 January 2017.
- ↑ Zurab (1934-) :Birth of a New Man, 1992 :The UNESCO Works of Art Collection". Unesco.org. Retrieved 15 January 2017.
- ↑ Danica Coto (25 September 2011). "Columbus statue runs aground in Puerto Rico". Nbcnews.com. Retrieved 15 January 2017.
- ↑ Frances Rosario (14 April 2004). "ADENDI" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine. Adendi.com. Retrieved 15 January 2017. (in Spanish)
- ↑ "Cabeza de la estatua de Colón llega a Arecibo". Primerahora.com. 8 June 2012. Retrieved 15 January 2017. (in Spanish)