Jump to content

Նովա Իգուասու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նովա Իգուասու
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ՀամայնքՌիո դե Ժանեյրո
Հիմնադրված էհունվարի 15, 1833 թ.
Մակերես521,249 կմ²
ԲԾՄ25±1 մետր, 54 մետր
Բնակչություն785 867 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ21
Փոստային դասիչ26023-000
Պաշտոնական կայքnovaiguacu.rj.gov.br
Նովա Իգուասու (Բրազիլիա)##
Նովա Իգուասու (Բրազիլիա)

Նովա Իգուասու (պորտուգալերեն՝ Nova Iguaçu), քաղաք Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում։ Զբաղեցնում է 524 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2016 թվականի հուլիսի 1-ի տվյալներով եղել է 797.435[2]: Նահանգում մեծությամբ չորրորդ բնակավայրն է։ Մտնում է Ռիո դե Ժանեյրոյի մետրոպոլիսային շրջանի և Բայշադա Ֆլումինենսեի կազմի մեջ (վերջինս իրենից ներկայացնում է Ռիոյի արվարձանների շարքը՝ մոտավորապես երեք միլիոն ընդհանուր բնակչությամբ)։

Նովա Իգուասուի համայնքային սահմանագծի ներսում են ընկած Mata Atlântica անվանումով հայտնի ջունգլիների շուրջ 200 քառակուսի կիլոմետրը, Tinguá կենսաբանական արգելոցը[3][4], ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող Serra de Madureira տարածքը, «Ատլանտյան անտառային խճանկար» անվանումով հայտնի հատուկ պահպանվող միավորի մի մասը[5], Ժասերուբա բնապահպանական տարածքի 2353 հեկտարը[6], Մենդանյա ազգային պարկի 4.398 հեկտարը[7]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 5.764.270 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 6.939,28 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում էր 0,762 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նիլսե Կարվալյո (* 1969) - կոմպոզիտոր, երաժիշտ, երգիչ
  • Դեյվիդ (* 1979) - ֆուտբոլիստ
  • Էրիկ (* 1985) - ֆուտբոլիստ
  • Վանդեռլեյ Լյուքսեմբուրգո (* 1952) - ֆուտբոլիստ
  • Միլտոն Կամիլյո (* 1970) - պարող արտիստ, խորեոգրաֆ, թատերագիր, նկարիչ
  • Զինյու (* 1967) - ֆուտբոլիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Tabela 9605 - População residente, por cor ou raça, nos Censos Demográficos
  2. IBGE: Cidades@ Rio de Janeiro: Nova Iguaçu. Abgerufen am 14. Juli 2017 (portugiesisch).
  3. Reserva Biológica de Tinguá. Արխիվացված 2021-04-15 Wayback Machine MMA/IBAMA, Brasília 2006. Abgerufen am 14. Juli (PDF; portugiesisch).
  4. Unidade de Conservação: Reserva Biológica do Tinguá (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Costa, Cláudia; Lamas, Ivana; Fernandes, Rosan (2010 թ․ դեկտեմբեր), Planejamento Estratégico do Mosaico Central Fluminense (PDF) (Portuguese), Reserva da Biosfera da Mata Atlântica, էջ 13, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 7-ին, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. APA Jaceruba (Portuguese), Biblioteca Virtual do Meio Ambiente da Baixada Fluminense, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Parque Estadual do Mendanha (պորտուգալերեն), INEA, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին, Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովա Իգուասու» հոդվածին։