Նոթինգհեմի համալսարան
Տեսակ | հասարակական համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Նոթինգհեմ և Նոթինգհեմշիր |
Վայր | Նոթինգհեմ |
Հասցե | University of Nottingham, University Park, Nottingham, Nottinghamshire, NG7 2RDNG7 2RD |
Կազմված է | Manuscripts and Special Collections, University of Nottingham Information Services? |
Հիմնադրված է | 1881[1] |
Պաշտոնական կայք |
Նոթինգհեմի համալսարան (անգլ.՝ The University of Nottingham), Մեծ Բրիտանիայի և աշխարհի խոշորագույն և հեղինակավոր համալսարաններից մեկը։ Այս հանրային հետազոտական ինստիտուտը գտնվում է Նոթինգհեմ քաղաքի կենտրոնական մասում։ Ունի նաև կամպուսներ Նինբոյում (ՉԺՀ)։ Առաջին օտարերկրյա համալսարանն է, որ բացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում 2004 թվականին։ 2002 թվականին բացվել էր նաև Կուալա Լումպուրում (Մալազիա)։
Համալսարանը հիմնադրվել է 1881 թվականին և թագավորական խարտիա է ստացել 1948 թվականին։ Ընդգրկված է «Ռասել» էլիտար խմբի՝ Universitas 21 Համալսարանների համագործակցության ասոցացիայի և Եվրոպայի համալսարանների ասոցացիայի մեջ։ Իր հայտնիությամբ համալսարանը մտնում է Մեծ Բրիտանիայի առաջին հնգյակի մեջ և ըստ Թայմսի հրապարակումներից մեկի՝ «Օքսբրիջի հիմնական այլընտրանքն» է[2]։
2018 թվականի դրությամբ Նոթինգհեմի համալսարանը զբաղեցնում է վեցերորդ տեղը Մեծ Բրիտանիայի՝ դիմորդների կողմից ամենապահանջված համալսարանների շարքում՝ 10 մարդ միջին ցուցանիշով, այն դեպքում, երբ բյուջետային տեղեր, ինչպես Մեծ Բրիտանիայի բոլոր բուհերում, չկան։ Ըստ QS World University Rankings-ի՝ համալսարանը ընդգրկված է Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարանների տասնյակում և աշխարհի լավագույն 85-ում[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոթինգհեմի համալսարանի պատմությունը սկսվում է մեծահասակների կրթության դպրոցից, որը հիմնադրվել է 1798 թվականին։ 1873 թվականին Քեմբրիջի համալսարանը այս դպրոցին կից սկսել է կարդալ համալսարանական դասախոսություններ (University Extension Lectures)․ մինչ այդ Մեծ Բրիտանիայում նման պրակտիկան չի եղել։
Բուն Նոթինգհեմյան համալսարանի պատմությունը սկսվում է Լոնդոնի համալսարանի կազմում 1881 թվականին Նոթինգհեմյան քոլեջի հիմնումով։ 1875 թվականին անանուն հովանավորը 10000 ֆունտ է նվիրաբերել որպեսզի դպրոցը և նրան կից գործող համալսարանական դասընթացները գործեն մշտական և կարողանան տեղափոխվել նոր շինություն, որի հիմնաքարը 1877 թվականին դրել է նախկին վարչապետ Ուիլյամ Գլադստոնը[4], իսկ 1881 թվականին նեոգոթական ոճով շինությունը Շեքսպիր սթրիթում բացել է Ալբվանիայի կոմսը՝ արքայազն Լեոպոլդը[4]։ 1881 թվականին այն ուներ չորս պրոֆեսոր՝ գրականության, ֆիզիկայի, քիմիայի և բնական գիտությունների։ Ապա ստեղծվել են նոր ֆակուլտետներ և ամբիոններ՝ 1884 թվականին ինժեներական գիտությունների, 1893 թվականին՝ դասական հետազոտությունների և փիլիսոփայության, 1897 թվականին՝ ֆրանսերենի և 1905 թվականին՝ մանկավարժության, նույն թվականին էլ ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետները բաժանվել են երկու ինքնուրույնի։ 1911 թվականին ստեղծվել են անգլերենի և լեռնային գործի ֆակուլտետները, իսկ 1912 թվականին՝ երկրաբանա-աշխարհագրական, 1914 թվականին՝ պատմության, 1923 թվականին՝ մեծահասակների կրթության, 1925 թվականին՝ Դեղագործական դպրոցը։
1920-ական թվականներին համալսարանը տեղափոխվել է Նոթինգհեմի կենտրոնից քաղաքի ծայրամասում գտնվող խոշոր կամպուս (Համալսարանական այգի)։
1881-1947 թվականներին Նոթինգհեմի համալսարանի քոլեջի ուսանողները աստիճան են ստացել Լոնդոնի համալսարանում[5], սակայն 1948 թվականին, թագավորական խարտիա ստանալուց հետո, քոլեջը վերափոխվել է համալսարանի և սկսել է ինքն աստիճաններ շնորհել[6]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համալսարանի գիտնականները ստեղծել են Մենդելեևի ամենափոքր աղյուսակը։ Լաբորատորիայի աշխատակիցները պրոֆեսոր Մարտին Պոլյակովի մազի վրա իոնային փնջի և էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ դրել են Մենդելեևի աղյուսակի բոլոր 118 տարրերի նշումները և այն նվիրել պրոֆեսորին ծննդյան օրվա առթիվ[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ «Profile: University of Nottingham | Good University Guide - Times Online». London: Timesonline.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «QS World University Rankings 2018». Top Universities (անգլերեն). 2017 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ 4,0 4,1 «A Brief History of the University». University of Nottingham. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Lists of students Արխիվացված 2010-09-14 Wayback Machine Retrieved on 29/9/10.
- ↑ History of The University of Nottingham Արխիվացված 2009-02-05 Wayback Machine, Retrieved on 2008-06-13.
- ↑ Таблица Менделеева на волосе // UPgrade : журнал. — 2011. — № 4 (508). — С. 8. — ISSN 1680-4694.
- ↑ World's Smallest Periodic Table
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fawcett, Peter and Neil Jackson (1998). Campus critique։ the architecture of the University of Nottingham. Nottingham։ University of Nottingham.
- Tolley, B. H. (2001). The history of the University of Nottingham. Nottingham։ Nottingham University Press.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- University of Nottingham website(անգլ.)
- Highfields and Nottingham University Parks. Information and pictures(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոթինգհեմի համալսարան» հոդվածին։ |
|