№ |
Պատմվածքը |
Բնօրինակի անվանումը |
Գործողության ժամանակը |
Սինոպսիս |
Ծանոթագրություն
|
1 |
Արծաթագույնը |
Silver Blaze |
1888 |
«Արծաթագույն» մականունն ունեցող ձիու տաղավարից գտնվում է սպանված մարզիչը, իսկ ձին անհետ կորել է։ |
Անգլիական հրատարակություններում այս պատմվածքին հետևում է «Ստվարաթղթե տուփը» երկը, որը, սակայն, ամերիկյան և ռուսական հրատարակություններում տեղափոխվել է «Նրա վերջին խոնարհումը» պատմվածաշար։
|
2 |
Դեղին երեսը |
The Adventure of the Yellow Face |
1888 |
Ծխամորճով ծխել սիրող անգլիացին պարզում է, որ կինը իրենից ծածուկ գնում է այն տուն, որտեղ ապրում է դեղին երեսով մի մարդ։ |
Պատմվածք, որում Հոլմսի ենթադրությունները անհաջողության են մատնվում, ինչպես նաև հիշատակվում է «Երկրորդ կետը» պատմվածքը, որը գրվել է 11 տարի անց։ Հանցագործությունը բացակայում է։
|
3 |
Կլերկի արկածները |
The Adventure of the Stockbroker's Clerk |
1889 |
Գրասենյակային ծառայողը աշխատանքի է ընդունվում դրամատանը, բայց, անսպասելիորեն, մեկ այլ անհայտ ձեռնարկություն առաջարկում է պարզապես չտեսնված աշխատավարձ և "վերագնում" նրան։ |
|
4 |
Գլորիա Սքոթ |
The Adventure of the Gloria Scott |
1877 |
Երիտասարդ Հոլմսը և նրա համակուրսեցին գնում են վերջինիս հոր կալվածքը։ Մի քանի օրվա ընթացքում հոր մոտ է գալիս նրա հին ծանոթը։ Հյուրը որոշ ժամանակ ապրում է տանը և վախեցնում որդուն, ինչի պատճառով հայրը վռնդում է հյուրին։ Արդյունքում հայրը ստանում է մի տարօրինակ գրություն, որն էլ սպանում է նրան։ |
Հոլմսի երիտասարդության վերաբերյալ պատմվածքներից է՝ «առաջին գործը», նրա սեփական խոսքերով։ Մանրակրկիտ քննության դեպքում պարզվում է, որ դեպքը չէր կարող տեղի ունենալ 1885 թվականից առաջ, ինչը կասկածի տակ է դնում Հոլմսի պատմածի ճշմարիտ լինելը։
|
5 |
Մեսգրեյվների տան ծիսակարգը |
The Adventure of the Musgrave Ritual |
1879 |
Հոլմսի նախկին համալսարանական ծանոթ Մասգրեյվը դիմում է Շերլոկին իր ամրոցում կատարվող խորհրդավոր իրադարձությունների պատճառով։ |
Պատմվածքներից մեկն է, որը պատմում է Հոլմսի երիտասարդության մասին. նա նոր-նոր հաստատվել է Լոնդոնում և սկսել զբաղվել պրակտիկայով։ Նրա խոսքով սա երրորդ գործմ է, որով նրան դիմել են։
|
6 |
Ռեյգեթյան կալվածատերերը |
The Adventure of the Reigate Squire |
1887 |
Հոլմսի առողջական վերականգնման համար Վաթսոնը նրան տանում է Սուրեյ, որտեղ հակամարտող երկու ընտանիքների տներում կատարվում են հանցագործություններ, որոնց արդյունքում սպանվում է կառապանը, որը ծառայում էր կալվածատերերին՝ հորը և որդուն։ Հոլմսը հետազոտում է սպանվածի ձեռքում գտնված գրության կտորը։ |
|
7 |
Կուզիկը |
The Adventure of the Crooked Man |
1888 |
Կնոջ հետ ունեցած կռվից հետո՝ սպանված է հայտաբերվում գնդապետը, ով ծառայել է Հնդկաստանում։ Կինը գտնվում է անելանելի վիճակում. նրան կասկածում են ամուսնու սպանության մեջ։ |
Այն պատմվածքը, որում Հոլմսը վերջապես արտասանում է «Էլեմենտար է» արտահայտությունը (“Excellent!” I cried. — “Elementary,” said he.)։ Հանցագործությունը բացակայում է։
|
8 |
Մշտական հիվանդը |
The Adventure of the Resident Patient |
1881 |
Բժիշկը, որին բարերարը նվիրում է տուն և պրակտիկայի հնարավորություն՝ մշտական սպասարկման պայմանով, նոր հաճախորդ է ձեռք բերում։ Վերջինս ինչ-որ ռուս ազնվական է, որի մասին լուրն անհանգստացնում է բարերարին։ |
|
9 |
Դեպք թարգմանչի հետ |
The Adventure of the Greek Interpreter |
1888 |
Հույն թարգմանչին ստիպում են թարգմանել երեսին վիրակապ ունեցող մարդու համար, իսկ հետո պահանջում են գաղտնի պահել իմացածը՝ սպառնալով մահվամբ։ |
Առաջին անգամ հայտնվում է Մայքրոֆթը՝ Շերլոկի եղբայրը։
|
10 |
Ծովային պայմանագիրը |
The Adventure of the Naval Treaty |
1888 |
Վաթսոնի համալսարանական ընկերը՝ բրիտանական ԱԳՆ-ի աշխատակիցը, որը ծանր հիվանդության պատճառով գամված է անկողնուն, նրանից օգնություն է խնդրում՝ կապված կարևոր փաստաթղթի կորստյան հետ։ Վերջինս իրենից ներկայացնում է Անգլիայի և Իտալիայի միջև կնքված գաղտնի պայմանագրի բնօրինակը։ |
|
11 |
Վերջին խնդիրը |
The Final Problem |
1891, ապրիլ-մայիս |
Եզրափակիչ բախումը Հոլմսի և Մորիարտիի միջև Ռեյխենբախյան ջրվեժի մոտ։ |
Այն սակավաթիվ պատմվածքներից է, որում Հոլմսը լքում է Բրիտանիան (Ռեյխենբախյան ջրվեժը գտնվում է Շվեյցարիայում)։
|