Նոբուհիրո Վացուկի
Նոբուհիրո Վացուկի 和月 伸宏 | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1970 |
Ծննդավայր | Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Ազգություն | ճապոնացի |
Ազդել է | Էյչիրո Օդա |
Երկեր | Թափառական Քենշինը |
Մասնագիտություն | մանգակա |
Աշխատանք | Թափառական Քենշինը, Բուսո Րենքին |
Ամուսին | Կաորու Կուրոսակի |
Նոբուհիրո Վացուկի (ճապ.՝ 和月 伸宏 Վացուկի Նոբուհիրո), ճապոնացի մանգակա ու դիզայներ։ Հայտնի է որպես «Թափառական Քենշինը» մանգայի ստեղծող։ Վերջինս պատմում է Մեյջի ժամանակաշրջանում ապրող թրի վարպետ թափառական Հիմուրա Քենշինի մասին։ Այն ընդունվել է հասարակության կողմից և թարգմանվել ավելի քան 10 լեզուներով։ Այդ մանգայի վրա Վացուկիի ղեկավարությամբ աշխատել են մանգականեր, որոնք հետագայում ինքնուրույն ճանաչում են ձեռք բերել. նրանց շարքում են Էյչիրո Օդան` «Վան Փիս»-ի, և Հիրոյուքի Տակեյը` «Շաման Արքա» մանգայի հեղինակը։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վացուկին ծնվել է Տոկիոյում, բայց մեծացել է Հանշու կղզու Նիիգատա նահանգի Նագաուկա քաղաքում։ Նմանակելով ավագ եղբորը` դպրոցական տարիներին սկսել է մանգա նկարել ու շարունակել է իր գործունեությունը, նույնիսկ երբ եղբայրը թողել է նկարչությունը։ Դպրոցում Վացուկին կենդոյով էր զբաղվում, բայց լուրջ հաջողությունների չի հասնում. նույիսկ ամաչում էր, որ չնայած 183 սատիմետր հասակին` դեռ ոչ մի կռիվ չի հաղթել։ Թողնելով կենդոն` Վացուկին, միևնույնն է, դնում է իր` թրերով կռվելու արվեստի նկատմամբ սերը իր հերոսների մեջ։
Վացուկիի ստեղծագործության վրա շատ են ազդել դարասկզբի մանգակաները` Օսամու Նեձուկան ու Ֆուջիկո Ֆուջիոն (համատեղ աշխատող երկու մանգակաների` Հիրոշի Ջուջիմոտոյի ու Մոոտո Աբիկոյի կեղծանունները)։ 1987 թվականին՝ դեռ ավագ դպրոցում սովորելիս, Վացուկին իր «Teacher Pon» աշխատանքն է ներկայացնում, որը Տեձուկի պրեմիայում 33-րդ տեղն է զբաղեցնում։
Դպրոցն ավարտելուց հետո Վացուկին տեղափոխվում է Տոկիո ու որոշ ժամանակ Թաքեշի Օբատայի հետ է աշխատում` օգնելով «Արաբիան Մաջին Բոքենտան Լամպ Լամպ» մանգայի աշխատանքներում։ Մոտավորապես նույն ժամանակ էլ ստեղծվում է նրա առաջին պրոֆեսիոնալ գործը` «Պատերազմող տերությունների Բոսոր Լուսինը» մանգան, որը մի հզոր սամուրայի մասին էր։ Գլխավոր հերոսը Հիտեն Միցուրուգի Րյու ոճին էր տիրապետում ու որպես այդ ոճի վարպետ` կրում Հիկո Սեյջուրո տիտղոսը։ Հիկոն ճանփորդում է Սենգոկու ժամանակշրջանի Ճապոնիայով ու հանդիպում մի գյուղացի տղայի` Իշշինտային։ Արդյունքում Իշշինտան միանում է վարպետին` փորձելով իր երկրի ճակատագիրը փոխել։
1992 և 1993 թվականներին հայտնի ամսագիր «Weekly Shounen Jump Special»-ը տպագրեց Վացուկիի նոր գործը` «Րուրոունի․ Մեյջի ժամանակշրջանի ռոմանտիկ թրի վարպետը»։ Այն ներառում էր 2 կարճ պատմություններ, որոնք հետագայում «Թափառական Քենշինը» մանգայի համար հիմք կհանդիսանան։ Առաջին պատմության մեջ թափառող թրի վարպետն օգնում է Րայկոջի Չիձուրուին` մի հարուստ աղջկա, իսկ երկրորդում (որն իրականում առաջինից շուտ էր գրվել) Քենշինը Կամիա ընտանիքի դոջոն փրկում է քրեական հեղինակություններից, որոնք ուզում էր ընտանիքի ավաք դստեր` Մեգումիի հետ ամուսնանալ։ Քենշինին օգնում են Մեգումիի կրտսեր քույրն ու եղբայրը` Քաորուն ու Յահիկոն։
1994 թվականին «Weekly Shounen Jump Special»-ում սկսեց թողարկվել արդեն «Թափառական Քենշինը» մանգան, որը Վացուկիից խլել էր 5 աշխատանքային տարի։
1996 թվականին մանգայի հիման վրա ստեղծվեց համանուն անիմեն, որը անգլերեն հրատարակողները մկրտեցին «Samurai Х».
«Թափառական Քենշին»-ից բացի` Վացուկիի հայտնի գործերից է «Բուսո Րենքին»-ն. դա սեփական կյանքի գնով աղջկան հրեշից փրկած երիտասարդի մասին պատմող մանգա է։ Տղան փրկվում ու նոր, ոչ սովորական հատկություններով օժտված սիրտ է ստանում։
Բացի մանգաներ նկարելուց, որն իր հիմնական գործն է` Վացուկին նաև «Շինսենգումի Գանրո Դեն» և «Սամուրայ Շոուդաուն V» խաղերի համար հերոսների դիզայնն է արել։
|