Նյուրնբերգի բուրգգրաֆություն
Նյուրնբերգի բուրգգրաֆություն գերմ.՝ Burggrafschaft Nürnberg | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Մասն է | Սրբազան Հռոմեական կայսրություն | ||||
Կարգավիճակ | Գերմանիա | ||||
Մտնում է | Գերմանիա | ||||
Վարչկենտրոն | Նյուրնբերգ | ||||
Օրենսդրական մարմին | Պրինցիպատ | ||||
Արքայական տոհմ (1105-1191) | Ռաաբներ | ||||
Արքայական տոհմ (1192-1427) | Հոհենցոլերններ | ||||
Հիմնադրված է | 1105 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1050 | ||||
Պատմական շրջան(ներ) | Միջնադար 1105–1440 Սրբազան Հռոմեական կայսրության վասալություն Բամբերգի եպիսկոպոսություն Նյուրնբերգի ազատ քաղաք Բրանդենբուրգ-Անսբախ Բրանդենբուրգ-Բայրոյթ | ||||
Նյուրնբերգի բուրգգրաֆություն (գերմ.՝ Burggrafschaft Nürnberg), միջնադարյան պետություն Սրբազան Հռոմեական կայսրության տարածքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյուրնբերգի բուրգգրաֆությունը սկիզբ է առնում 11-րդ դարում կառուցված ամրոցից, որը Հենրիխ III թագավորը հիմնել է Պեգնից գետի ափին՝ ժայռի վրա, որպեսզի նվազեցնի Բամբերգի եպիսկոպոսության ազդեցությունը մոտակա տարածքների վրա։
Մոտ 1105 թվականին այդ ամրոցը, որպես ավատ տրվել է Ռաաբի կոմսերին, որոնք ծագում էին Ավստրիայից։ Որոշ ժամանակ անց նրանց տիրույթները սկսեցին կոչվել Նյուրնբերգյան բուրգգրաֆություն։ 1190 թվականին՝ չթողնելով ժառանգ իրենից հետո, մահանում է բուրգգրաֆ Կոնրադ II Ռաաբը։ Նյուրնբերգը ժառանգում է նրա փեսա Ֆրիդրիխը Ցոլլերնների տոհմից (Հոհենցոլերններ)։ Մոտ 1191 թվականին Հենրիխ VI թագավորը շնորհում է նրան բուրգգրաֆի (բուրգերի կոմսի) տիտղոս և որպես ավատ նվիրում նրան Նյուրնբերգի տարածքը։
Հատկանշական է, որ Նյուրնբերգ քաղաքը զարգացել է անկախ իշխող ամրոցից։ Այդ անկախությունը ընդլայնվել է բուրգգրաֆ Կոնրադ I-ի օրոք, երբ Ֆրիդրիխ II կայսրը 1219 թվականին շնորհել է քաղաքին ազատությունների մեծ հրովարտակը[1], դրանով քաղաքին տալով կայսրական քաղաքի տիտղոս։
Հոհենցոլերնները Նյուրնբերգի տարածքը կառավարել են մինչև 1427 թվականը, երբ Ֆրիդրիխ VI-ը վաճառել է ամրոցի սեփականության իրավունքը Նյուրնբերգի քաղաքային իշխանությանը։ Նյուրնբերգը, որպես ազատ կայսերական քաղաք, գոյություն է ունեցել մինչև Սրբազան Հռոմեական կայսրության վերացումը՝ 1806 թվականին։
Բուրգգրաֆների ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]1105-ից 1191-ը Նյուրնբերգի բուրգգրաֆությունը կառավարել են Ռաաբ տոհմի կոմսերը։
Կոնրադ II-ի մահից հետո, որը մահացել է առանց արական սեռի ներկայացուցչի, բուրգգրաֆությունը անցել է Ցոլլերն կոմսերին (հետագայում Հոհենցոլերններ) Ֆրիդրիխ I Ցոլերն-ի և Կոնրադ II-ի դստեր՝ Սոֆիա Ռաաբի ամուսնության շնորհիվ։
Բուրգգրաֆներ Ռաաբ տոհմից |
Կառավարման սկիզբը | Կառավարման ավարտը | կյանքի տարիները | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
Գոթֆրիդ II Ռաաբ | 1105 | 1137 | մահ. մոտ 1137 | |
Կոնրադ I Ռաաբ | 1137 | 1143 | մահ. մոտ 1143 | |
Գոթֆրիդ III Ռաաբ | 1143 | 1160 | մահ. մոտ 1160 | |
Կոնրադ II Ռաաբ | 1160 | 1191 | ծն. մոտ 1125/30; մահ. մոտ 1191 | առանց արական սեռի ժառանգի |
Բուրգգրաֆներ Հոհենցոլերնների տոհմից |
Կառավարման սկիզբը | Կառավարման ավարտը | Կյանքի տարիները | Ծանոթագրություններ |
Ֆրիդրիխ I | 1192 | 1200 | 1139-1200 | |
Ֆրիդրիխ II | 1204 | 1218 | 1188-1255 | |
Կոնրադ I | 1218 | 1261 | մոտ 1186 - մոտ 1261 | |
Ֆրիդրիխ III | 1261 | 1297 | մոտ 1220 - 1297 | |
Հովհաննես I | 1297 | 1300 | մոտ 1279 - 1300 | |
Ֆրիդրիխ IV | 1300 | 1332 | 1287-1332 | |
Հովհաննես II | 1332 | 1357 | 1309-1357 | |
Ֆրիդրիխ V | 1357 | 1397 | 1333-1398 | |
Հովհաննես III | 1397 | 1420 | 1369-1420 | Ֆրիդրիխ V-ի որդին, մահացել է առանց արական սեռի ժառանգի |
Ֆրիդրիխ VI | 1397 | 1427 | 1371-1440 | Ֆրիդրիխ V-ի որդին |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sigmund Benker, Andreas Kraus (Hrsg.)։ Geschichte Frankens bis zum Ausgang des 18. Jahrhunderts. Begründet von Max Spindler. 3. Auflage. Beck, München 1997. ISBN 3-406-39451-5
- Max Spindler, Gertrud Diepolder: Bayerischer Geschichtsatlas. Bayerischer Schulbuch-Verlag, München 1969
- Gerhard Taddey: Lexikon der deutschen Geschichte. 3. Auflage. Kröner, Stuttgart 1998. ISBN 3-520-81303-3
- Markus Twellenkamp: Die Burggrafen von Nürnberg und das deutsche Königtum (1273—1417). (= Nürnberger Werkstücke zur Stadt- und Landgeschichte; Band 54). Korn und Berg, Nürnberg 1994. ISBN 3-87432-129-0 (zugl. Dissertation, Universität Bonn 1993)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուրնբերգի բուրգգրաֆություն» հոդվածին։ |