Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Սյունիքի մարզ, Սիսիան, Ադոնցի փողոց 6ա |
Տնօրեն | Թաթուլ Սյունի |
Կայք | sisianmuseum.am |
Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան, գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսիանի պատմության թանգարանը կրում է հայ մեծ պատմաբան, բյուզանդագետ, ծագումով Սիսիանի Բռնակոթ գյուղից Նիկողայոս Ադոնցի անունը։ Այն հիմնադրվել է 1989 թվականին, որպես Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ, իսկ 1993 թվականին ստացել է ինքնուրույն թանգարանի կարգավիճակ։ 1997 թվականին թանգարանում սեփական ցուցանմուշներով դրվել է առաջին ցուցադրությունը։ Թանգարանը տեղակայված է 1937 թվականին կառուցված, 1988 թվականին հիմնավերակառուցված շենքում։ Թանգարանի ֆոնդերում պահվում են միայն Սիսիանի տարածաշրջանը ներկայացնող մշակութային արժեքներ։ Թանգարանը գործում է Հայաստանի մշակույթի նախարարության կազմում։
Թանգարանի մուտքի առջև է գտնվում Նիկողայոս Ադոնցի հուշարձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան)։
Ֆոնդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի Ֆոնդերը ձևավորվել են հիմնադրման օրից և ներկայացնում են միայն Սիսիանի տարածքը։ Ֆոնդը կազմված է երկու բաժնից՝ հնագիտություն և ազգագրություն. վերջինիս մեջ ներառված է նաև նումիզմատիկան, լուսանկարները, փաստաթղթերը, գրքերը և այլ նյութեր։
Հնագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոնդը հիմնականում ձևավորվել է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութից։ Այն թանգարան է բերվել Զորաց Քարերի կայանատեղից, Աղիտու, Լոր գյուղերից, Սիսիան քաղաքի տարբեր թաղամասերից։
Ազգագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգագրություն բաժինը ներկայացնում է Սիսիանի տարածաշրջանի գորգարվեստը, ձեռագործը, արհեստները, տարազը, նաև՝ լուսանկարները, փաստաթղթերը և այլն։ Իրենց անպաճույճ պարզությամբ դրանք մնում են եզակի - անկրկնելի և ցուցադրվում են նախնական տեսքով։
Ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ունի մշտական ցուցադրություն, կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ, միջոցառումներ։ Դրանք նպատակ ունեն ներկայացնելու Սյունիքի հարուստ մշակութային ժառանգությունը այցելուներին։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ադոնցի փողոցի 6 ա շենքում։