Jump to content

Նիկ Վուդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկ Վուդման
անգլ.՝ Nick Woodman
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1975(1975-06-24)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՄենլո պարկ, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան և Menlo School?
Մասնագիտությունգործարար
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
 Nick Woodman Վիքիպահեստում

Նիկ Վուդման (անգլ.՝ Nick Woodman, հունիսի 24, 1975(1975-06-24)[1], Մենլո պարկ, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ձեռներեց, հիմնադիր և գլխավոր տնօրեն GoPro ընկերության։

Կյանքը և կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդմանը մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Ատերտոն քաղաքում։ Դպրոցում նա ամենից շատ հետաքրքրված էր սպորտով։ Իսկ ավագ դասարաններում նրան լրջորեն սկսեց հետաքրքրել ճանապարհորդությունները, հենց սա մեծ նշանակություն ունեցավ հետագա համալսարանի ընտրության վրա։ Նա ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարան։ Ուսումը ավարտելուց հետո Նիկը որոշում է բացել սեփական բիզնեսը, այդ իսկ պատճառով հիմնում է Funbug ընկերությունը[2]։ Դա մի կայք էր, որտեղ մարդիկ կարող էին խաղալ հին խաղեր։ Նա կայքում կատարում է մոտ 4 միլիոն դոլարի ներդրում։ Սակայն որոշ ժամանակ անց կայքը սնանկանում է[3].:

Մի քանի օր անց Նիկը Ավստրալիա է ուղևորվում զբոսնելու նպատակով։ Այնտեղ նա նկատեց, որ բարձրակարգ սպորտային լուսանկարները կարող են արվել միայն պրոֆեսիոնալ մարզիկների կողմից, որոնք հատուկ մարդկանց են վարձել։ Այնպես որ, նա որոշեց ստեղծել անջրանցիկ տեսախցիկ։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում նա զարգացրեց իր սեփական տեսախցիկը։ Երբ տեսախցիկն արդեն պատրաստ էր, նա ուղարկեց այն չինական արտադրողի, որտեղից նա ստացավ առաջին պատրաստված նմուշը։ Առաջին GoPro ֆոտոխցիկը ստեղծվել է 2004 թվականին։ Չինաստանում նա ստացել է իր առաջին պատվերները իր տեսախցիկի համար և այդ պահից վաճառքը սկսեց աճել մեծ արագությամբ։ Այսպիսով, 2012 թվականին վաճառվել է 2,3 միլիոն տեսախցիկ, իսկ ընկերության եկամուտը կազմել է 521 միլիոն դոլար[4]։

Վուդմանը ամուսնացած է Ջիլ Սքուլլիի հետ։ Նրանք երեք զավակ ունեն և ապրում են Կալիֆոռնիա նահանգի Վուդսդեյս քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «The Best Ride of Our Lives». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  3. «Миллиардер на серфе». Газета РБК. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  4. «Как серфер Ник Вудман заработал миллиард долларов при помощи видеокамеры за 3 доллара» (ռուսերեն). bbf.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկ Վուդման» հոդվածին։