Ներվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներվի
Նաև հայտնի է որպեսԺենյա Միլկովսկիյ
Երկիր{{{2}}} Ուկրաինա
Կիև
Ժանրերպոպ-պանկ, պոպ-ռոք, ալտերնատիվ ռոք, ինդի-ռոք
Գործունեություն2010–ներկա
ԼեյբլGazgolder
Անդամներ
Եվգենի Միլկովսկիյ
Վլադիսլավ Զայչենկո
Անտոն Տոշիկ Նիժենկո
Ռոման Բուլախով
Նախկին անդամներ
Դմիտրիյ Մաուս Դուդկա
 Nervy Վիքիպահեստում

Ներվի, ուկրաինական երաժշտական խումբ, որը նախագծել է Եվգենի Միլկովսկին։ Խումբը ակտիվ հանդես է եկել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքներում։ Խմբի մի քանի կոմպոզոցիաներ օգտագործվել են որպես երիտասարդական սերիալների սաունդթրեքներ, որոնցից են «Ֆիզիկա կամ քիմիա», «Չեմպիոնուհիներ», «Հրեշտակ կամ հրեշ» և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ներվի», երաժշտական խումբ Ուկրաինայից։ 2011 թվականի մարտի 5-ին խումբը ներկայացրել է «Մարտկոցներ» երգի տեսահոլովակը։ Ապրիլի 27-ին կայացավ խմբի տեսահոլովակի պրեմիերան։ Մեկ ամիս անց՝ մայիսի 27-ին համացանցում հայտնվում է Եվգենիա Միլկովսկու դեբյուտային ռեժիսորական աշխատանքը, «Ռադիոալիք» երգի տեսահոլովակը։ Հոկտեմբերի 3-ին դուրս եկավ նոր հոլովակը «Հիմար» երգի համար։ Նոյեմբերի 4-ին ներկայացվեց «Ծխում ենք» երգի տեսահոլովակը։ 2011 թվականի դեկտեմբերի 15-ին խումբը թողարկեց «Սուրճ-իմ ընկեր» երգի տեսահոլովակը։

2012 թվականի սկզբին «Ներվի» խումբը սկսեց Ռուսաստանի տարածքում տալ մեծ համերգներ։ 2012 թվականին խումբը նոմինացվել է ՄՈՒԶ-ԹՎ-ի «Տարվա առաջխաղացում» մրցույթին, սակայն մրցույթը հաղթեց Մակս Բարսկին։ 2012 թվականի օգոստոսի 11-ին խմբի պաշտոնական կայքում հայտնվեց հաղորդագրություն. «2012 թվականի սեպտեմբերին սկսվում է մեծ շրջագայություն, որի մեջ կմտնի ավելի քան 90 քաղաք!»։ Նաև սեպտեմբերին հայտնի դարձավ այն, որ «Ներվի» խումբը նոմինացվել է MTV Europe Music Awards մրցույթին «ամենալավ ռուսական երաժիշտ» կատեգորիայում, սակայն քվեարկության արդյունքում հաղթեց Դիմա Բիլանը։

2012 թվականի հոկտեմբերի 20-ին խմբի երկրպագուները կազմակերպեցին զանգվածային հանրահավաք Մոսկվայում «Հանգստացրեք մեր նյարդերը» կարգախոսով, մայրաքաղաքում համերգ կայացնելու նպատակով։ Սրան պատասխան խմբի անդամները նկարահանեցին տեսանյութ, որտեղ խոստացան համերգ շուտով։ Մի քանի օր անց հայտարարվեց, որ համերգը կկայանա ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Սանկտ-Պետերբուրգում։

Նոյեմբերի 29-ին դուրս եկավ խմբի նոր տեսահոլովակը «Ագռավներ» երգի համար։ Հիմնական միտքը տեսահոլովակի մարդու ներքին վիճակը փոխանցել իր կյանքում որոշման պահին, որը նրա կյանքը կփոխի կտրուկ։

Փետրվարի 14-ին սկսվեց խմբի նոր շրջագայությունը «Նյարդեր, Տաքանում է, Խաղում ենք» անվանումով, բաղկացած 50-ից ավելի քաղաքներում համերգներից։

Փետրվարի 18-ին խումբը ներկայացրեց իր նոր «Այրեցինք» տեսահոլովակը։ Խումբը նկարագրում էր երգին այսպիսի ձևով. «Տեսահոլովակի գլխավոր հերոսները էմոցիաներն են, մեր կողմից դուրս թողնված ազատություն, նրանք ողջ են, նրանք այրվում են և նրանց անվերջ ցավալի է, ինչպես ցանկացած շունչ ստացած նյութին կյանքում և նրանց ուշ, թե շուտ հասնում է վերջը։ Սակայն մեր սրտերը նման են Ֆենիքս թռչունին. նա կարող է այրել իրեն և նորից վերակենդանանալ»։ Ապրիլի 25-ին դուրս եկավ նոր «Ամենասովորական» տեսահոլովակը։

2013 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում, դեկտեմբերի 7-ին Սանկտ-Պետերբուրգում և դեկտեմբերի 13-ին Կիևում կայացան երկրորդ «Ես կենդանի եմ» ստուդիական ալբոմի շնորհանդեսները։

2014 թվականի հուլիսի 24-ին խումբը լքեց բաս-կիթառիստ Դմիտրիյ Դուդկան իր սեփական ցանկությունով, սրա մասին հայտնեցին խմբի մյուս անդամները «VKontakte» սոցիալական ցանցում։

2014 թվականի օգոստոսի 25-ին խմբի անդամները հայտարարեցին «Kruzheva Music» պրոդյուսերական կենտրոնի հետ այլևս չաշխատելու մասին։ «Ներվի» պրոեկտը հայտարարվեց փակ։

2015 թվականի ապրիլի 7-ին դարձավ հայտնի, որ խումբը պայմանագիր է ստորագրել «Gazgolder» պրոդյուսերական կենտրոնի հետ, հիմնադրողը և տերը, որի հայտնի ռուս ռեփեր Բաստան է։

2015 թվականի ապրիլի 9-ին խումբը ներկայացրեց նոր տեսահոլովակ «Այստեղ դու չես եղել»։

2015 թվականի ապրիլի 21-ին խումբը համացանց ներբեռնեց ամբողջ իր «Երրորդ շունչ» երրորդ ալբոմը։

2015 թվականի ապրիլի 25-ին ալբոմը հասանելի դարձավ iTunes-ի համար։

Խմբի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին անդամներ
  • Դիմա «Մաուս» Դուդկա (ծնվ. 1991 փետրվարի 15) — բաս-կիթառ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Ալբոմ
2011 «Մարտկոցներ» «Ամեն-ինչ, ինչ շուրջն է»
«Նյարդեր»
«Ռադիոալիք»
«Հիմար» «Ամեն-ինչ, ինչ շուրջն է»
«Ծխում ենք»
«Սուրճ - իմ ընկեր»
2012 «Լինենք ընկերներ»
«Май bye» «Որպեսզի կարողանանք իրար լսել»
«Свинка-Бацилка»
«Ագռավներ»
2013 «Այրվեցինք»
«Ամենահասարակը»

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Կատեգորիա Արդյունք
2012 Մուզ-ԹՎ 2012 մրցանակ Տարվա առաջադիմումը Առաջադրված
2012 MTV Europe Music Awards 2012 Լավագույն ռուս կատարող Առաջադրված
2012 ZD Awards 2012 Տարվա առաջադիմումը[1] Առաջադրված
2012 Մրցանակ ռոք-ն-ռոլլ-ի բնագավառում «Чартова дюжина» Երգ («Ագռավներ») Առաջադրված
2012 Մրցանակ ռոք-ն-ռոլլ-ի բնագավառում «Чартова дюжина» Ալբոմ վ(«Ամեն-ինչ, ինչ շուրջն է») Առաջադրված
2012 Մրցանակ ռոք-ն-ռոլլ-ի բնագավառում «Чартова дюжина» Վոկալիստ (Եվգենի Միլկովսկի) Առաջադրված
2013 ZD Awards 2013 Տարվա խումբ[2] Հաղթանակ
2013 Russian Music Box Լավագույն փոփ-ռոք խումբ Հաղթանակ
2014 Kids’ Choice Awards Լավագույն ռուսական խումբ[3] Հաղթանակ
2014 Մուզ-ԹՎ 2014 մրցանակ Լավագույն ռոք-խումբ[4] Առաջադրված
2014 OOPS Choice Awards Լավագույն երաժշտական խումբ Հաղթանակ

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Երգի անվանումը Ալբոմի անվանումը
2012 "Մարտկոցներ" "Ամեն-ինչ, ինչ շուրջն է"
2012 "Նյարդեր" "Ամեն-ինչ, ինչ շուրջն է"
2012 "Սուրճը իմ ընկերն է" "Ամեն-ինչ, ինչ շուրջն է"
2012 "Մայ Բայ" "Որպեսզի կարողանանք իմյանց լսել"
2012 "Հարվածիր իմ սրտին" "Ամեն-ինչ, ինչ շուրջն է"
2012 "Հիմար" "Ամեն-ինչ, ինչ շուրջն է"
2012 "Իմ լեդի" "Ամեն-ինչ, ինչ շուրջն է"
2012 "Այն, ինչ պետք է"
2012 "Ավատար" "Ամեն-ինչ, ինչ շուրջն է"
2013 "Հեղինակություն" "Ես ողջ եմ!
2012 "Ա-ա-ա" "Ամեն-ինչ, ինչ շուրջն է"
2012 "Քնել"
2012 "Ոչինչ չկա կորցնելու" "Ամեն-ինչ, ինչ շուրջն է"
2012 "Օր, գիշեր"
2012 "Նրա անունը" "Ամեն-ինչ, ինչ շուրջն է"
2012 "Մուզա" "Ամեն-ինչ, ինչ շուրջն է"
2012 "Ես նրան սիրում եմ" "Ամեն-ինչ, ինչ շուրջն է"
2012 "Հեշտ կլինի" "Ամեն-ինչ, ինչ շուրջն է"
"Աշուն"
2012 "Շատ եմ սիրահարված" "Ամեն-ինչ, ինչ պետք է"
2012 "Ծխում ենք" "Ամեն-ինչ, ինչ պետք է"
2013 "Ագռավներ" "Ես ողջ եմ"
2012 "Ամառ, լողազգեստ, ռոք-ն-ռոլլ"
"Ավելի պայծառ և տաք"
2012 "Ռադիոալիք"
2012 "Կախարդկան" "Ամեն-ինչ, ինչ պետք է"
"Ինձ էլ երազ գալիս"
"Քո հետ չեմ ես"
"Շարֆ"
2013 "Այրվեցինք" "Ես ողջ եմ"
2012 "Լինենք ընկերներ" "Ամեն-ինչ, ինչ շուրջն է"
"Կփախչենք"
2013 "Ամենահասարակը" "Ես ողջ եմ"
2013 "Sk8" "Ես ողջ եմ"
2013 "Հորիզաձողեր" "Ես ողջ եմ"
2013 "Արի խախտենք" "Ես ողջ եմ"
2013 "Պիրս" "Ես ողջ եմ"
2013 "Մի զայրացրու ինձ" "Ես ողջ եմ"
2013 "Ատրճանակ"
2013 "Հրեշտակ" "Ես ողջ եմ"
2013 "Ես ողջ եմ" "Ես ողջ եմ"
2013 "Հուսահատություն" "Ես ողջ եմ"
2013 "Քննադատություն" "Ես ողջ եմ"
2013 "Ռիթմ" "Ես ողջ եմ"
2013 "Անհետաքրքիր" "Ես ողջ եմ"
2013 "Անվերջ կորած" "Ես ողջ եմ"
2013 "Եթե դուք չունեք ծանր զգացումներ" (Влад Зайченко) "Ես ողջ եմ"
2013 "Նապաստակներ" "Ես ողջ եմ"
2013 "Իմացիր քո ճիշտը" "Ես ողջ եմ"
2013 "Մարդիկ և փողեր" "Ես ողջ եմ"
2013 "Մի հիմարացիր"
2013 "Ինտերնետ"
2015 "Այստեղ դու չես եղելа" "Երրորդ շունչ"
2013 "Թևերի հույսերով" (feat. Баста)
2015 "Ընկերներ" "Երրորդ շունչ"
2015 "Ուրախություն" "Երրորդ շունչ"
2015 "Մթության մեջ" "Երրորդ շունչ"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ZD AWARDS 2012, Финал». Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  2. «ZD AWARDS 2013, Финал, результаты». Московский комсомолец.
  3. «Kids' Choice Awards-2014. Победители». Kids’ Choice Awards. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Объявлены номинанты премии «МУЗ-ТВ 2014. Эволюция»». 7Дней.ру. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներվի» հոդվածին։