Ներսես Ումիկով
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1865 |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1956[1][2] |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Imperial Univervisty of Kharkov medical faculty? (1891) |
Մասնագիտություն | մանկաբույժ |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր[1] (1895) |
Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան[1] |
Զավակներ | Զաքար Ումիկով[1] |
Պարգևներ |
Ներսես Զաքարի Ումիկով (հոկտեմբերի 7, 1865, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1956[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][3]), հայազգի մանկաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1895)։ ՎԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Զաքար Ումիկովի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներսես Ումիկովը ծնվել է 1865 թվականին Թիֆլիսում։ 1891 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1891-1894 թվականներին աշխատել է Խարկովի համալսարանի հիգիենայի ամբիոնում։ Ծառայել է ՆԳՆ դեպարտամենտում, այնուհետև կատարելագործվել Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում։ 1894-1897 թվականներին՝ եղել է Ֆինլանդիայի Ուդելնայա երկաթուղային կայարանի հակախոլերային լազարեթի ղեկավար։ 1897 թվականից տեղափոխվել էԹիֆլիս և զբաղվել է մանկաբուժությամբ։ Ումիկովի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Բելայա Ռոմաշկա» հակատուբերկուլոզային երթևեկ բուժարանը, 1913 թվականին՝ Վրաստանում առաջին մանկական հիվանդանոցը, որի հիման վրա հիմնադրվել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների կլինիկան[4][5]։
Աշխատանքները վերաբերում են ֆոսֆորի կենսաբանական հատկություններին։ Մասնակցել է Վրաստանում և Բելառուսիայում Վիտեբսկի մարզում բռնկած խոլերայի համաճարակի դեմ պայքարին[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гевенян Сурен. Мой Тифлис. Эчмиадзин 2002
- Мамулов С.С. Армяне в Грузии. Книга вторая. М., 2002
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- К биологии фосфора : дис. ... доктора медицины / Н. З. Умиков. СПб., 1895
- Диазореакция в моче грудных детей Н.З. Умикова : Из Хим. лаб. Петерб. воспитательного дома. - Спб. : Тип. Я. Трей, 1897. - 34 с. ; 20см.. - Отт. из журн. "Врача" N 40
- Врачебное применение плодов, ягод и овощей с древнейших времён. Тбилиси, 1938
- Плоды, ягоды, овощи, злаки и пряности [Текст] : Из истории происхождения и врачебного применения их с древнейших времен до настоящего времени / Н. З. д-р мед. наук, заслуж. деятель науки. Тбилиси : Грузмедгиз, 1953
- Плоды, ягоды, овощи, злаки и пряности [Текст] : Из истории происхождения и врачебного применения / Н. З. Умиков, д-р мед. наук, заслуж. деятель науки ; [Предисл. заслуж. врача Груз. ССР И. С. Франгулян]. Тбилиси : изд. и тип. Грузмедгиза, 1947
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 2. — էջ 622.
- ↑ 2,0 2,1 2,2 «Հայազգ» հիմնադրամի հայկական հանրագիտարան, Армянская энциклопедия фонда «Хайазг» (ռուս.) / под ред. С. Саядов — 2007.
- ↑ «Умиков Нерсес Захарьевич».(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Умиков, Нерсес Захарович - К биологии фосфора : Дис. на степ. д-ра мед. Н.З. Умикова - Search RSL». search.rsl.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
|