Ներսես Ումիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ներսես Ումիկով
Ծնվել էհոկտեմբերի 7, 1865(1865-10-07)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1956
Մահվան վայրԹբիլիսի, ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Մասնագիտությունմանկաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1895)
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
ԶավակներԶաքար Ումիկով

Ներսես Զաքարի Ումիկով (հոկտեմբերի 7, 1865(1865-10-07), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1956, Թբիլիսի, ԽՍՀՄ[1]), հայազգի մանկաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1895): ՎԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:

Զաքար Ումիկովի հայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Ումիկովը ծնվել է 1865 թվականին Թիֆլիսում: 1891 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1891-1894 թվականներին աշխատել է Խարկովի համալսարանի հիգիենայի ամբիոնում: Ծառայել է ՆԳՆ դեպարտամենտում, այնուհետև կատարելագործվել Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում: 1894-1897 թվականներին՝ եղել է Ֆինլանդիայի Ուդելնայա երկաթուղային կայարանի հակախոլերային լազարեթի ղեկավար: 1897 թվականից տեղափոխվել էԹիֆլիս և զբաղվել է մանկաբուժությամբ: Ումիկովի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Բելայա Ռոմաշկա» հակատուբերկուլոզային երթևեկ բուժարանը, 1913 թվականին՝ Վրաստանում առաջին մանկական հիվանդանոցը, որի հիման վրա հիմնադրվել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների կլինիկան[2][3]:

Աշխատանքները վերաբերում են ֆոսֆորի կենսաբանական հատկություններին: Մասնակցել է Վրաստանում և Բելառուսիայում Վիտեբսկի մարզում բռնկած խոլերայի համաճարակի դեմ պայքարին[2]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гевенян Сурен. Мой Тифлис. Эчмиадзин 2002
  • Мамулов С.С. Армяне в Грузии. Книга вторая. М., 2002

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • К биологии фосфора : дис. ... доктора медицины / Н. З. Умиков. СПб., 1895
  • Диазореакция в моче грудных детей Н.З. Умикова : Из Хим. лаб. Петерб. воспитательного дома. - Спб. : Тип. Я. Трей, 1897. - 34 с. ; 20см.. - Отт. из журн. "Врача" N 40
  • Врачебное применение плодов, ягод и овощей с древнейших времён. Тбилиси, 1938
  • Плоды, ягоды, овощи, злаки и пряности [Текст] : Из истории происхождения и врачебного применения их с древнейших времен до настоящего времени / Н. З. д-р мед. наук, заслуж. деятель науки. Тбилиси : Грузмедгиз, 1953
  • Плоды, ягоды, овощи, злаки и пряности [Текст] : Из истории происхождения и врачебного применения / Н. З. Умиков, д-р мед. наук, заслуж. деятель науки ; [Предисл. заслуж. врача Груз. ССР И. С. Франгулян]. Тбилиси : изд. и тип. Грузмедгиза, 1947

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Умиков Нерсес Захарьевич» 
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  3. «Умиков, Нерсес Захарович - К биологии фосфора : Дис. на степ. д-ра мед. Н.З. Умикова - Search RSL»։ search.rsl.ru (ru-RU)։ Վերցված է 2017-07-10