Ների դի Բիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ների դի Բիչի
Ծնվել էոչ վաղ քան 1418 և ոչ ուշ քան 1420
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1]
Վախճանվել էհունվարի 4, 1492[2][1]
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1]
Մասնագիտություննկարիչ
ՈճՖլորենցիայի դպրոց
ՈւսուցիչԲիչի դի Լորենցո
ԱշակերտներԿոզիմո Ռոսսելլի
ՀայրԲիչի դի Լորենցո
 Neri di Bicci Վիքիպահեստում

Ների դի Բիչի (իտալ.՝ Neri di Bicci; 1418, Ֆլորենցիա — 1492, Ֆլորենցիա), ֆլորենտական դպրոցի իտալացի նկարիչ։

Նա հիմնականում նկարել է կրոնական թեմաներով։ Ների դի Բիչին սովորում էր իր հոր՝ Բիչչի դի Լորենցոյի մոտ, որն էլ իր հերթին սովորում էր իր հոր՝ Լորենցո դի Բիչչիի մոտ։ Այսպիսով, այս երեքը կազմեցին մեծ նկարիչների տոհմ, որը սկսվեց Ներիի պապից։

Ներին առավել հայտնի է իր Ռիկորդանզե նկարով, որ թարգմանաբար նշանակում է «հիշողություններ», մի շարք ամսագրերով, որոնք նա պահում էր 1453 թվականից մինչև 1475 թվականները. այստեղ նա պատմում էր իր կողմից ընդունված հանձնաժողովների բազմաթիվ տեսակների մասին` խորաններ, փոքր զոհաբերության վահանակներ, որմնանկարներ, խանութի ցուցանակներ, մոմակալներ, նկարազարդ քանդակներ և այլն։ Ռիկորդանզեն տասնհինգերորդ դարի ամենաընդարձակ փաստաթուղթն է։ Դրանք այսօր պահպանվել են Ուֆֆիցի պատկերասրահի գրադարանում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներին ծնվել է 1419 թվականին, նա երրորդն էր Բիչի ընտանիքի նկարիչների շարքում[4]։ Նրա պապը՝ Լորենցո դի Բիչին, Յակոբո Դի Շոնեի և Նիկոլո դի Պետրո Ջերինիի ժամանակակիցն էր և նկարում էր հատկապես խորանի կտորների վրա (Էմպոլի, Ֆլորենցիա, Լորո Սիուֆենա), որմնանկարներ և կենցաղային ինտերիերի փոքր զոհաբերության վահանակներ (Բալթիմորի Ուոլթերսի արվեստի թանգարան, Նաշվիլի Վանդերբիլտի համալսարանի կերպարվեստի պատկերասրահ, Սան Ֆրանցիսկոյի Պատվո լեգեոն, Հռոմի Պալացցո Վենեցիա թանգարան)։ Ներիի հայրը և միաժամանակ նաև ուսուցիչը` Բիչին, նույնպես նկարիչ էր, ով նույնիսկ ավելի հարուստ արվեստ ուներ, քան իր հայրը։ Ներին իր երիասարդությունից շատ ժամանակ էր ծախսում հոր` Բիչիի արհեստանոցում` նկարելով նույն հոր նկարների ոճով։ 1434 թվին, տասնհինգ տարեկան հասակում, Ներին անդամակցեց Ֆլորենցիայի նկարիչների ընկերությանը՝ Compagnia di San Luca-ին[3]։

Հասուն կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներին ստեղծագործել է բոլոր սոցիալական դասերի համար՝ սկսած վերին բուրժուազայից մինչև Ֆլորենցիայի համքարության անդամների, պետական գրասենյակների, ականավոր տեղական բազիլիկների և համեստ գավառական եկեղեցիների աշխատողների ու անդամների համար։ Նրա առաջին փաստագրված աշխատանքը գալիս է 1439 թվականից, երբ նա համագործակցեց իր հայրիկի հետ Ֆլորենցիայի տաճարում Լուիջի Մարսիլիի (1342–1394) գերեզմանատան հուշարձանների վրա։ 1440 թվականով է թվագրված Ներիի Ավետման արարողությունը ստեղծագործությունը, որն արել է Լեգնաիայի Սան-Անջելոյում` հոր աջակցությամբ։

1444 թվականին Ներին քիչ թե շատ անկախ էր աշխատում։ Այս տարվա վաղ շրջանի աշխատանքը Ֆլորենցիայի Սանտիսիմա Անունցիատա քաղաքում գտնվող Վիլլանի ընտանիքի մատուռի համար նկարված Աստվածածինը մանկան և տասը սրբերի հետ աշխատանքն է։ Վերջինիս կենտրոնական վահանակը այժմ գտնվում է Բոստոնի Գեղարվեստի թանգարանում, իսկ կողմնակի վահանակները՝ Օբերլին քոլեջի Ալլենի հուշահամալիրի արվեստի թանգարանում և Ֆլորենցիայի «Galleria dell'Accademia»-ում։ Այս աշխատանքում պարզ է, որ Ներիի ոճը ինքնուրույն զարգացել և հեռացել էր իր հոր ոճից։ Ստեղծագործությունը, հավանաբար, ոգեշնչված է Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի աշխատանքից, մինչդեռ այս երկու գործիչների արվեստները որոշակի նմանություններ ունեն Պաոլո Սկիավոյի արվեստի հետ[3]։ 1447 թվականին Ներին Մայանոյի Սան Մարտինո եկեղեցու համար նկարեց պրեդելա, որն այժմ կորած է։

Ներիի հայրը մահացավ 1452 թվականին՝ թողնելով Ներիին արհեստանոցը։ Այդ տարի Ներիին հանձնարարվեց ստեղծել նաև որմնանկարչական ցիկլ, որը նկարազարդում է տեսարաններ Սուրբ Ջովաննի Գուալբերտոյի կյանքից` Սանտա Տրոնիտայում գտնվող Սպինի ընտանիքի մատուռի համար։ Որմնանկարները հատուկ պատվիրվել են Ջովաննի Սպինիի և Սալվեստրո Սպինիի կողմից։ Վերջինիս միակ մասը, որը գոյատևում է առ այսօր, մատուռի մուտքի կամարի վրայի Ավետում նկարն է։ Աստվածածնի Վերափոխումն ի սկզբանե այս մատուռի զոհասեղանին (Օտտավա, Կանադայի ազգային պատկերասրահ) ցույց է տալիս Ֆրա Անջելիկոյի ևԴոմենիկո Վենեցիանոյի հստակ ազդեցությունը[5] :

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատաբար հայտնի են նրա` Սուրբ Մարիա Նովելլա, Սան Պանկրացիո և Սուրբ Տրինիտա եկեղեցիներում արված նկարները։

Նրա աշխատանքները պահպանվում են նաև Սան Մինիատո քաղաքի թանգարանում, Վոլտերրայի և Սիենայի մանրանկարների թանգարանում։

Իտալական մշակույթի պատմության մեջ հայտնի է դարձել իր «Օրագրով», որում հաշվապահի մեթոդական բնույթով նկարագրում է իր արվեստի բիզնեսը՝ ծախսերն ու եկամուտները, ինչպես նաև այս բիզնեսի հետ կապված բոլոր իրադարձությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. RKDartists (նիդերլ.) — 2017.
  3. 3,0 3,1 3,2 Santi, B. (2003). Neri di Bicci. Grove Art Online. Retrieved 8 Dec. 2017, from http://www.oxfordartonline.com/groveart/view/10.1093/gao/9781884446054.001.0001/oao-9781884446054-e-7000061797.
  4. Pope- Hennessy, John (1987). O'Neill, John P (ed.). The Robert Lehman Collection I. Italian Paintings. New York: The Metropolitan Museum of Art. էջեր 179–181.
  5. "Bicci, Neri di." Benezit Dictionary of Artists. 2011-10-31. Oxford University Press. Date of access 9 Dec. 2017, <http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00019370>