Նեյթան Չապման (անգլ.՝ Nathan Chapman20-րդ դար, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի պրոդյուսեր և երաժիշտ, որն աշխատում է քանթրի երաժշտության բնագավառում, մի քանի հեղինակավոր մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ «Գրեմմի», American Music Awards և այլն։ Հայտնի է այնպիսի քանթրի-երգչուհիների հետ աշխատելով, ինչպիսիք են Թեյլոր Սվիֆթը և Շենայա Թվեյնը։ Նա նաև եղել է Թեյլոր Սվիֆթի «Taylor Swift», «Fearless», «Speak Now» և «Red» ալբոմների պրոդյուսերը։ Դրանցից առաջինը նրա համար դեբյուտային է եղել պրոդյուսերական ոլորտում[1]։ 2001 թվականին Նեյթան Չապմանը ավարտել է Lee University-ը (Թենեսի)[2]։
2010 թվականին «Գրեմմի» 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ Նեյթան Չապմանը ստացել է «Գրեմմի» մրցանակ տարվա ալբոմի համար[3]։ Նա նաև պրոդյուսերություն է արել The Band Perry, Մարտինա Մակ Բրայդի, Ջուելի, Սառա Լին Էվանսի, Jypsi, Point of Grace, Տրիշա Իերվուդի, Շանայա Թվեյնի, Jimmy Wayne, Rascal Flatts և Լայոնել Ռիչիի երաժիշտների համար[4][5]։ Բացի պրոդյուսերությունից, Նեյթան Չապմանն աշխատել է նաև որպես սեսիոն երաժիշտ և նվագել է կիթառ, բանջո և մանդոլինա[4]։