Նեյթան Չապման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեյթան Չապման
անգլ.՝ Nathan Chapman
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԹենեսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունLee University?
Մասնագիտությունբանջոյիստ, երաժիշտ, կիթառահար, մանդոլինահար, երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր

Նեյթան Չապման (անգլ.՝ Nathan Chapman 20-րդ դար, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի պրոդյուսեր և երաժիշտ, որն աշխատում է քանթրի երաժշտության բնագավառում, մի քանի հեղինակավոր մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ «Գրեմմի», American Music Awards և այլն։ Հայտնի է այնպիսի քանթրի-երգչուհիների հետ աշխատելով, ինչպիսիք են Թեյլոր Սվիֆթը և Շենայա Թվեյնը։ Նա նաև եղել է Թեյլոր Սվիֆթի «Taylor Swift», «Fearless», «Speak Now» և «Red» ալբոմների պրոդյուսերը։ Դրանցից առաջինը նրա համար դեբյուտային է եղել պրոդյուսերական ոլորտում[1]։ 2001 թվականին Նեյթան Չապմանը ավարտել է Lee University-ը (Թենեսի)[2]։

2010 թվականին «Գրեմմի» 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ Նեյթան Չապմանը ստացել է «Գրեմմի» մրցանակ տարվա ալբոմի համար[3]։ Նա նաև պրոդյուսերություն է արել The Band Perry, Մարտինա Մակ Բրայդի, Ջուելի, Սառա Լին Էվանսի, Jypsi, Point of Grace, Տրիշա Իերվուդի, Շանայա Թվեյնի, Jimmy Wayne, Rascal Flatts և Լայոնել Ռիչիի երաժիշտների համար[4][5]։ Բացի պրոդյուսերությունից, Նեյթան Չապմանն աշխատել է նաև որպես սեսիոն երաժիշտ և նվագել է կիթառ, բանջո և մանդոլինա[4]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կազմակերպություն Կատեգորիա Արդյունք[4]
2008 Academy of Country Music Album of the Year — Taylor Swift,Taylor Swift Առաջադրված
2009 Producer of the Year Առաջադրված
Album of the Year — Taylor Swift, Fearless Հաղթանակ
Country Music Association Հաղթանակ
American Music Awards Favorite Country Album — Taylor Swift, Fearless Հաղթանակ
2010 Grammy Awards Record of the Year — Taylor Swift, «You Belong with Me» Առաջադրված
Best Country Album — Taylor Swift, Fearless Հաղթանակ
Album of the Year — Taylor Swift, Fearless Հաղթանակ
Academy of Country Music Producer of the Year Առաջադրված
2011 Album of the Year — Taylor Swift, Speak Now Առաջադրված
Producer of the Year Առաջադրված
Dove Awards Best Country Album — Point of Grace, No Changin' Us Հաղթանակ
Best Holiday Album — Point of Grace, Home for the Holidays Հաղթանակ
2014 Grammy Awards Album of the Year — Taylor Swift, Red Առաջադրված
Best Country Album — Taylor Swift, Red Առաջադրված
2016 Album of the Year — Taylor Swift, 1989 Հաղթանակ
Best Pop Vocal Album — Taylor Swift, 1989 Հաղթանակ

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Morris, Edward (2006 թ․ դեկտեմբերի 1). «When She Thinks "Tim McGraw," Taylor Swift Savors Payoff». CMT. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  2. Harbin, Beth (2009 թ․ դեկտեմբերի 9). «Lee Alumnus Nathan Chapman Stands Out In The Country Music Business». The Chattanoogan. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  3. «52nd Grammy Awards». Grammy.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Credits». Nathan Chapman website. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  5. «Shania Twain Returns To Country Songs Chart». Billboard. Վերցված է 2011 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]