Նեղ խխունջ
Նեղ խխունջ | |
Նեղ խխունջ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Փափկամարմիններ (Mollusca) |
Ենթատիպ | Conchifera |
Դաս | Փորոտանիներ (Gastropoda) |
Կարգ | Ցողունաչքավորներ (Stylommatophora) |
Ընտանիք | Նեղ խխունջներ (Pupillidae) |
Ցեղ | Vertigo |
Տեսակ | Նեղ խխունջ (V. angustior) |
Միջազգային անվանում | |
Vertigo angustior | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Նեղ խխունջ (լատին․՝ Vartigo angustior), նեղ խխունջների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]4,5-5 ուռուցիկ պտույտներով, կարճ գլանաձև, ձախ-ոլորված, շատ բարակ, համաչափ կողաձև մանրագծված, խոշոր հիմային ելուստով, ծոծրակի վրա երկար և խորը երկայնակի ակոսով և կարմրաշագանակագույն խեցու վերջին պտույտը դեպի ներքև խիստ նեղացած է։ Խեցին ունի 1,6-1,8 մմ բարձրություն և 0,8-0,9 մմ լայնություն[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Իրանում։ Հայաստանում հանդիպում է միայն Լոռու մարզում (նախկին Լոռու սովխոզում և Ստեփանավան քաղաքի մոտակայքում)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են խոնավ մարգագետիններում՝ խոտերում և մամուռում։ Կենսաբանական առանձնահատկությունները պարզված չեն[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվագյուտ տեսակ է, որը Հայաստանում ներկայացված է միակ ռելիկտային պոպուլյացիայով։ Բնության պահպանության միջազգային միաության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և Բեռնի կոնվենցիայի 2-րդ հավելվածում։
Տեսակին սպառնում է ապրելավայրերի մելիորացիայի վտանգը[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեղ խխունջ» հոդվածին։ |
|