Նեբրովթ
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fc/Nimrod_%28painting%29.jpg/220px-Nimrod_%28painting%29.jpg)
Նեբրովթ (եբրայերեն՝ נִמְרוֹדֿ; արամեերեն՝ ܢܡܪܘܕ; արաբ․՝ نُمْرُود), Բել աստծու աստվածաշնչյան անվանումը։ Քաջ ու հսկա որսորդ Նեբրովթը հիշատակվում է որպես Քամյան Քուշի որդի։ Ըստ առասպելի, Նեբրովթը, իբր անցնելով ելուզակ բազմության գլուխ, տիրել է Սենաար երկիրը (Բաբելոնիա), հիմնել կամ վերակառուցել է Բաբելոն, Արեք, Աքքադ, Քաղանե և Նինվե քաղաքները։ Աստվածաշնչի մեկնիչները երբեմն Նեբրովթի անվանն են կապում նաև Բաբելոնի աշտարակաշինությունը։ Հայկական ավանդություններում Նեբրովթի անունն առնչվում է Բզնունյաց գավառի և Կոմմագենե երկրի Նեմրութ սարերի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 213)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեբրովթ» հոդվածին։ |
|