Jump to content

Նեբրովթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Սկոտ - «Նեբրովթ»

Նեբրովթ (եբրայերեն՝ נִמְרוֹדֿ‎; արամեերեն՝ ܢܡܪܘܕ; արաբ․՝ نُمْرُود‎‎), Բել աստծու աստվածաշնչյան անվանումը։ Քաջ ու հսկա որսորդ Նեբրովթը հիշատակվում է որպես Քամյան Քուշի որդի։ Ըստ առասպելի, Նեբրովթը, իբր անցնելով ելուզակ բազմության գլուխ, տիրել է Սենաար երկիրը (Բաբելոնիա), հիմնել կամ վերակառուցել է Բաբելոն, Արեք, Աքքադ, Քաղանե և Նինվե քաղաքները։ Աստվածաշնչի մեկնիչները երբեմն Նեբրովթի անվանն են կապում նաև Բաբելոնի աշտարակաշինությունը։ Հայկական ավանդություններում Նեբրովթի անունն առնչվում է Բզնունյաց գավառի և Կոմմագենե երկրի Նեմրութ սարերի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 213
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեբրովթ» հոդվածին։