Նեապոլիտանական պաղպաղակ
Ենթատեսակ | պաղպաղակ |
---|---|
Առաջացման երկիր | Իտալիա և Գերմանիա |
Հիմնական | վանիլային պաղպաղակ, շոկոլադե պաղպաղակ և ելակի պաղպաղակ |
Neapolitan ice cream Վիքիպահեստում |
Նեապոլիտանական պաղպաղակ, Գերմանիայում հայտնի որպես «իշխան Պյուկլեր » (գերմ.՝ Fürst-Pückler-Eis, ֆր.՝ demi-glace à la Pückler), պաղպաղակի տարատեսակ, որն իրենից ներկայացնում է պաղպաղակի 3 տարբեր տեսակ, որոնք միասին են սառեցվում։ Ըստ տարածված կարծիքի՝ իր անունը պաղպաղակն ստացել է բազմաթիվ իտալացի տարագիրների կողմից, որոնք 19-րդ դարում մեծ քանակությամբ մեկնում էին ԱՄՆ։ Նրանց թվում էին նաև Նեապոլի բնակիչները, որոնք Նոր երկրում սկսեցին նեապոլիտանական պաղպաղակ պատրաստել։ 1870-ական թվականներին ամերիկացիներն իմացան Սպումոնիի՝ պաղպաղակի այլ տարատեսակի մասին, որը ևս պատրաստվում է բազմագույն մի քանի շերտերից։ Սկզբնական շրջանում իտալացիները պատրաստում էին իրենց «Նեապոլի պաղպաղակը»՝ Իտալիայի Հանրապետության դրոշի գույներով։ Այդ նպատակով օգտագործվում էր պիստակի, վանիլային և ելակի պաղպաղակ, որոնք գունավորում էին կանաչ, սպիտակ և կարմիր գույներով։ Սակայն ժամանակի հետ հայտնի դարձավ պաղպաղակի այլ տեսակ, որը ընդունված է անվանել նեապոլիտանական։ Ներկայիս տեսքով նեապոլիտանական պաղպաղակը պատրաստվում է շոկոլադե, վանիլային և ելակի պաղպաղակներից[1]։
Ըստ գերմանական աղբյուրների՝ պաղպաղակի այս տեսակի պատրաստման ամենավաղ բաղադրատոմսը պատկանում է Պրուսիայի թագավորության հրուշակագործ և արքունական խոհարար Լուի Ֆերդինանդ Յունգուսին։ 1839 թվականին նա իր «Խոհարարական արվեստի գրքում» հիացմունքով է նկարագրում 3 շերտից բաղկացած այս պաղպաղակը[2]։ Իր գերմանական անունը պաղպաղակը ստացավ իշխան Գերման ֆոն Պյուկլեր Մուսկաուից (1785-1871)[3]։
«Իշխան Պյուկլերի» հիմնական բաղադրիչները հարած սերուցքն էր, շաքարը և թարմ մրգերը, որոնք ձմռանը փոխարինում էին ջեմով։ Այս ամենը կտրում էին շերտերով․ սերուցքի մեջ մեծ քանակությամբ ճարպերի առկայության պատճառով պաղպաղակը միայն մասամբ էր սառեցվում։ Ավելի ուշ այդ բաղադրատոմսը զարգացավ և սկսեցին արտադրել շոկոլադե, հատապտղային (ելակի կամ ազնվամորու) և արոմատացված լիկյորով՝ մարասկին մակրուն պաղպաղակը։ Ներկայումս մակրունները որպես հումք չեն օգտագործվում, և «Իշխան Պյուկլերը» բաղկացած է 3 շերտից, որոնք դրվում են 2 վաֆլիի մեջ։ Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում արտադրված պաղպաղակի արտադրության մեջ օգտագործվում է «ըստ իշխան Պյուկլերի բաղադրատոմսի» նշումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jeri Quinzio,Geraldine M. Quinzio. «books.google.am «Of Sugar and Snow: A History of Ice Cream Making»» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Vollständige[n] und umfassende[n] theoretisch-praktische[n] Anweisung der gesammten Kochkunst. Ein auf dreißigjährige Erfahrung gegründetes Lehr- und Hülfsbuch für die größten herrschaftlichen Tafeln, so wie für die Haushaltungen aller Stände; mit besonders lehrreichen Nachweisungen über die für die Kochkunst dargebotenen Natur-Erzeugnisse in folgerechter Tafelordnung mit deutschen und französischen Benennungen zusammengestellt und bearbeitet von L. F. Jungius, Mundkoch Sr. Majestät des Königs von Preußen. In drei Bänden. Dritter Band. Berlin, bei G. Reimer. 1839.
- ↑ Bernd-Ingo Friedrich (01. Feb. 2008). «Fürst-Pückler-Eis-Geschichte, -Geschichten und -Rezepte» (գերմաներեն). kulturpixel.de. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Herings Lexikon der Küche. Fachbuchverlag Pfanneberg, Haan-Gruiten, 23. Auflage 2001, ISBN 3-8057-0470-4
- Erhard Gorys: Das neue Küchenlexikon. dtv, München 1994—2002, ISBN 3-423-36245-6
- Bernd-Ingo Friedrich. Fürst-Pückler-Eis-Geschichte, -Geschichten und -Rezepte. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն)(չաշխատող հղում)