Jump to content

Նարիման Մամեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարիման Մամեդով
Բնօրինակ անունNəriman Məmmədov
Ծնվել էդեկտեմբերի 28, 1927(1927-12-28)
Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ադրբեջան և  ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 6, 2015(2015-04-06) (87 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան
Ադրբեջանի ժողովրդական արտիստ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Նարիման Հաբիբ օղլի Մամեդով (ադրբ.՝ Məmmədov Nəriman Hə­bib oğ­lu, դեկտեմբերի 28, 1927(1927-12-28), Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2015(2015-04-06), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Բաքվի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր[1];

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարիման Մամեդովը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 28-ին Նախիջևանում։ Ավարտել է Ասաֆ Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական քոլեջի ժողովրդական գործիքների բաժինը։ Նարիման Մամեդովը ժողովրդական գործիքների համար ստեղծեց սյուիտը։ Սյուիտը կատարվել է ժողովրդական գործիքների նվագախմբի կողմից, որը ղեկավարում էր նշանավոր կոմպոզիտոր և դիրիժոր Սեիդ Ռուսթամովը։ Նա շարունակեց ուսումը և ավարտեց Ուզեիր Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական կոնսերվատորիան[2]։

Յոթ սիմֆոնիաների հեղինակ է։ Նրա բալետ «Հումայ»-ը բեմադրվել է 80-ականներին Ադրբեջանի Օպերայի և բալետի պետական թատրոնում։ Նարիման Մամեդովը մի շարք սիմֆոնիկ բանաստեղծությունների, պոեմների և կամերային նվագախմբի համար սոնատների հեղինակ է։ Երգի ժանրը նույնպես առանձնահատուկ դեր է խաղում նրա ստեղծագործության մեջ։ Նարիման Մամեդովի մոտ 700 երգ կատարվել են ադրբեջանցի երգիչների կողմից։

Նարիման Մամեդովը մահացել է 2015 թվականի ապրիլի 6-ին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Музыкальная энциклопедия
  2. Նարիման Մամեդով
  3. «www.respublica-news.az». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)