Նարիման Մամեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նարիման Մամեդով
Բնօրինակ անունNəriman Məmmədov
Ծնվել էդեկտեմբերի 28, 1927(1927-12-28)
Նախիջևան
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 6, 2015(2015-04-06) (87 տարեկանում)
Բաքու, Ադրբեջան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
ՊարգևներԱդրբեջանի ժողովրդական արտիստ

Նարիման Հաբիբ օկլի Մամեդով (ադրբ.՝ Məmmədov Nəriman Hə­bib oğ­lu, դեկտեմբերի 28, 1927(1927-12-28), Նախիջևան - ապրիլի 6, 2015(2015-04-06), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Բաքվի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր[1];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարիման Մամեդովը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 28-ին Նախիջևանում: Ավարտել է Ասաֆ Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական քոլեջի ժողովրդական գործիքների բաժինը: Նարիման Մամեդովը ժողովրդական գործիքների համար ստեղծեց սյուիտը: Սյուիտը կատարվել է ժողովրդական գործիքների նվագախմբի կողմից, որը ղեկավարում էր նշանավոր կոմպոզիտոր և դիրիժոր Սեիդ Ռուսթամովը: Նա շարունակեց ուսումը և ավարտեց Ուզեիր Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական կոնսերվատորիան[2]:

Յոթ սիմֆոնիաների հեղինակ է: Նրա բալետ «Հումայ»-ը բեմադրվել է 80-ականներին Ադրբեջանի Օպերայի և բալետի պետական թատրոնում: Նարիման Մամեդովը մի շարք սիմֆոնիկ բանաստեղծությունների, պոեմների և կամերային նվագախմբի համար սոնատների հեղինակ է: Երգի ժանրը նույնպես առանձնահատուկ դեր է խաղում նրա ստեղծագործության մեջ: Նարիման Մամեդովի մոտ 700 երգ կատարվել են ադրբեջանցի երգիչների կողմից:

Նարիման Մամեդովը մահացել է 2015 թվականի ապրիլի 6-ին[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]