Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1929
Անվանված էՆար-Դոս
ՏնօրենՄելսիդա Ռուբինյան
Աշակերտներ404
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Երվանդ Քոչար 12/1

Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1929 թվականին։ Հիմնադրման օրից դպրոցն աշխատել է չորս տարբեր շենքերում՝

  • Դավայաթաղի դպրոց կամ Շողիկի տուն
  • Պրոֆտեխնիկական ուսումնարանի շենք
  • Այժմյան Շավարշյանի դպրոց
  • Ներկայիս տիպային շենքը, որը շահագործման է հանձնվել 1984 թվականին և նախատեսված է 1176 աշակերտի համար։

Դպրոցը հայ գրող Նար-Դոսի անունով է անվանակոչվել 1933 թվականին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին դպրոցը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել բուժքույրերի (գթության քույրեր)։

1956 թվականին դպրոցի բակում տեղադրվել է Նար-Դոսի կիսանդրին (քանդակագործներ՝ Սամվել Մանասյան, Ն. Վարդանյան), որն ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Դպրոցն ունի «Պատմահնագիտական» թանգարան[1][2]։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
  2. «Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.