Jump to content

Նավի Մումբաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք-արբանյակ
Նավի Մումբաի
մարաթհի՝ नवी मुंबई
հինդի՝ हिन्दी
անգլ.՝ Navi Mumbai, New Bombay
Զինանշան

ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՆահանգՄահարաշտրա
ՇրջանՄումբաի
ՀամայնքThane district? և Raigad district?
Հիմնադրված է1972 թ.
Այլ անվանումներ108, 63
Մակերես108, 63 կմ²
ԲԾՄ10 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1 119 477 մարդ (2011)
Խտություն4332 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ+022
Ավտոմոբիլային կոդՄՆ-43
Պաշտոնական կայքnmmconline.com
Նավի Մումբաի (Հնդկաստան)##
Նավի Մումբաի (Հնդկաստան)

Նավի Մումբաի (մարաթհի՝ नवी मुंबई, IAST: Navi Muṃbaī IAST), քաղաք Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի արևմտյան ափին։ Հիմնադրվել է 1972 թվականին որպես քաղաք-արբանյակ ։ Այս քաղաքը աշխարհի ամենամեծ «արհեստական» քաղան է, այն ընդգրկում է 344 կիլոմետր քառակուսի տարածք։

Նավի Մումբաի քաղաք-արբանյակի շինարարությունը «մեծ երկրի» վրա անհրաժեշտ էր կառուցել քաղաքի բնակչությունը նոսրացնելու համար։ Դրա հնարավորությունները սահմանափակում է այն կղզին, որի վրա այն գտնվում է։ Նավի Մումբայի քաղաքի նախագիծը սկսվել է գծագրվել դեռևս 1971 թվականին Չալզա Կորրեայի և Ր.Կ. Ջհի (գլխավոր ճարտարապետ) գլխավորությամբ։ Քաղաքի շինարարության համար օգտագործվել է Մահարաշտրա նահանգի Կոնկասյան ափի երկայնքով ձգվող 150 կմ երկարությամբ տարածք։ Մահարաշտրայի կառավարության կողմից գնվել է տարածքներ որոնք գտնվել են մասնավոր սեփականության տակ, 85 բնակավայրեր, ընդհանուր տարածքը կազմել է 15 954 հեկտար կիլոմետր քառակուսի։ 1972 թվականին սկսվեց նոր քաղաքի շինարարությունը։ 1973 թվականին կառուցվել է Վաշիի կամուրջը որը իրար է միացնում Մումբայը և Նավի Մումբային։ Սակայն բնակչության աճը և տնտեսության բուռն զարգացումը սկսվեց 1990 թվականի շուկայի հիմնումից և 1992 թվականին երկաթուղու կառուցումից հետո։ 1992 թվականին, հունվարի 1-ին ստեղծվեց Նավի Մումբաի քաղաքի գերագույն համայնքային կորպորացիան։ Քաղաքի բնակչությունը 1991 թվականից մինչև 2001 թվականը ընկած ժամանակաշրջանում 318 հազար մարդուց աճեց մինչև 704 հազար մարդ։

Ֆիզիկա-աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավի Մումաի քաղաքը տեղակայված է Արաբական ծովի ափին։ Այն արևմուտքից սահմանափակված է ծովով հիսկ արևելքից շրջապատված է Արևմտյան Հատեր լեռների լեռնալանջերով։ Քաղաքի տարածքում են գտնվում քսաներեք լճեր։ Քաղաքի ջրային ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է 333 023 կմ քառակուսի։

Նավի Մումբաի քաղաքի կլիման արևադարձային մուսոնային է։ Այստեղ օդի միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 22 °C-ից մինչև 36 °C: Ձմռանը այստեղ օդի ջերմաստիճանը իջնում է 17 °C-ից մինչև 20 °C, իսկ ամռանը այն տաքանում է 36 °C-ից մինչև 41 °C: Տարեկան տեղումների 80 %-ը թափվում է հուլիսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը։ Օդի 61-86 % խոնավության պայմաններում քաղաքի տարեկան թափվող տեղումների քանակը կազմում է 2842 մմ:

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նավի Մումբաի քաղաքի
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 28,9 29,6 31,6 33,1 33,8 32,3 29,8 29,7 30,0 32,3 32,0 30,6 31,14
միջին ջերմաստիճանը (°C) 23,5 24,1 26,6 28,7 30,1 29,2 27,4 27,1 27,1 28,1 26,7 24,8 27,0
միջին նվազագույնը (°C) 18,1 18,7 21,7 24,3 26,5 26,1 25,1 24,6 24,3 23,9 21,4 19,0 22,8
տեղումների քանակը (մմ) 0 0 0 1 12 569 1068 712 368 86 7 1 2842
Աղբյուր՝ [1]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի համաձայն քաղաքի բնակչությունը կազմում է 1 119 477, որից 611 501-ը տղամարդիկ են, իսկ 507 976-ը կանայք։ Այստեղ գրագիտության մակարդակը կազմում է 91, 57 %։ Սեռերի հարաբերությունը կազմու է 800:1000, որից 800-ը կանայք են իսկ 1000-ը տղամարդիկ։ Աղջիկների և տղաների թվաքանակի հարաբերությունը կազմու է 901:1000, որից 901-ը աղջիկների թիվն է իսկ 1000-ը տղաների։

Մումբայ քաղաքի ծայրամասային երկաթուղային ցանցը զբաղեցնում է այս քաղաքի մեծ մասը։ Համեմատաբար ավելի կարևոր երկաթուղային կայարաններից են Վաշի, Ներուլ, Բելապուր և Պանվել կայարանները։ Պանվել շրջանում կառուցվել է Նավի մումբաի քաղաքի համաշխարհային օդանավակայնը։ Օդանավակայանի շինարարությունը սկսվել է 2007 թվականից։ Այն մոտակա գործող օդանավակայանից ՝Չատրապատի Շիվաջիից հեռու է մոտ երեսուն կիլոմետր։ Նավի մումբաի քաղաքի Ուրան շրջանում է գտնվում Հնդկաստանի ամենամեծ բեռնափոխադրման նավահանգիստներից մեկը, որին անվանում են Ջավահարլալա Ներու անունով։ Այս նավահանգստին են պատկանում Հնդկաստանի բեռնափոխադրումների մեծ մասը ՝ 65 %-ը։

Լուսանկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]