Jump to content

Նապոլեոն (տորթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նապոլեոն (այլ կիրառումներ)
Նապոլեոն
Տեսակկերակուր
Ենթատեսակտորթ
Առաջացման երկիր Ֆրանսիա
 Napoleon (cake) Վիքիպահեստում

Նապոլեոն (ֆր.՝ mille-feuilles [mil fœj]), շերտավոր տորթ կամ կրեմով խմորեղեն։ Պատրաստվում է շերտավոր խմորից և կրեմից։

Նապոլեոն տորթ

Ֆրանսիայում և Իտալիայում տորթը կոչվում է millefeuille (1000 շերտեր), ԱՄՆ-ում՝ Napoleon, Մեծ Բրիտանիայում՝ vanilla slice կամ cream slice։ Հոլանդիայում և Բելգիայում տարածված է Նապոլեոնի իրենց տարբերակը, որը կոչվում է Tompouce (Տոմպուս)։ Այն կաթի սերուցքով շերտավոր խմոր է՝ ծածկված վարդագույն գլազուրով։ Հունգարիան ունի իր տարբերակը, որը կոչվում է «Királyi francia krémes» (Ֆրանսիական արքայական կրեմային)[1]։

Գոյություն ունեն պատրաստման մի քանի եղանակներ[2]։

Ռուսաստանում թխվածքի անունը հաճախ կապում են Ռուսաստանից Նապոլեոն Բոնապարտի արտաքսման 100-րդ տարելիցի հետ։ Այդ տոնի համար ստեղծվել են նաև ուտելիքի և խմիչքի ամբողջական շարքեր։ Ստեղծվել է նաև նոր խմորեղեն՝ շերտավոր կրեմով, պատրաստում են եռանկյունիների տեսքով, որում պետք է տեսնվեր Նապոլեոնի գլխարկը։ Խմորեղենը շատ արագ ստացավ «Նապոլեոն» անվանումը։ Այդ անվանումը պահպանվել է մինչև մեր ժամանակները, սակայն խմորեղենն հիմա թխվում է ուղղանկյունների տեսքով։

Հնարավոր է, որ տորթը ստեղծվել է Նեապոլում՝ Napolitano (Նեապոլական) անվանմամբ, իսկ արդիական անվանումը՝ աղճատվել է[3]։

Հունգարական տարբերակը տարբերվում է նրանով, որ սեղանին մատուցելու ժամանակ այն կտրատում են մեծ-մեծ քառակուսիների ձևով։ Դա պայմանավորված է «Կրեմեշի» ծագմամբ[4]. Հայտնի ֆրանսիական հրուշակագործը՝ «Մինյոն» տորթի ստեղծող՝ Ժակ Մինյոնը, հայտնաբերեց, որ ոչ մեծ չափսի աղանդերը ուտում են միայն տիկնայք, իսկ ամբոխը նախընտրում է մեծ չափաբաժիններ։

Համացանցի և սոցիալական ցանցերի հայտնագործումը բերեց տորթի բաղադրատոմսի համատարած տարածմանը։ Շատ բաղադրատոմսեր տարբերվում են դասական «Նապոլեոն» տորթից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Торт Наполеон по-венгерски — кремеш». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  2. «Как Наполеон стал тортом?». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  3. «Наука и жизнь». — № 4. — 2011. — С. 113.
  4. «История торта Кремеш». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]