Նապաստականմաններ (լատին․՝ Lagomorpha), կաթնասուններիդասում ներառած կենդանատեսակների կարգ։ Փոքրաքանակ կարգ, որում ներառվում են մոտ 91 տեսակներ, որոնցից 30-ը խոտադիրներն են, 32-ը նապաստակներ, իսկ 29-ը ճագարներ[2]։
Այս կարգը ներառում է 2 ընտանիք՝ նապաստակներ և խոտադիրներ[3]։ Այս կարգի մեջ դասվող կենդանիներից են նապաստակները, ճագարները, և խոտադիրները[4]։ Նրանց մեծամասնությունը շատ արագ է վազում, ցատկելով, ետևի թաթերով առաջ հրելով մարմինը։ Վազքի տեմպի արագությունը օգնում է խուսափել գիշատիչ գազաններից։ Այս կենդանիների սնունդը բազմազան է, թեև հիմնական մասը բուսական ծագմամբ սնունդն է։
Մարմնի երկարությունը 30—60 սմ է, հազվադեպ՝ դրանից ավելի։ Ականջները երկար են՝ ոչ կարճ, քան գլխի երկարության 50%-ը։ Ետևի ոտքերը մեծամասնության մոտ ակնհայտորեն երկար են առջևի թաթերից։ Պոչը շատ կարճ է։ Մարմինը մեծ մասի մոտ սեղմված է կողային հատվածներում։ Մազածածկույթը բազմազան է։ Շատ տեսակների մոտ մազերի երկարությունը, խտությունը և գույնը փոփոխվում է եղանակային պայմաններին զուգընթաց։ Գունավորումն ամբողջությամբ գորշավուն է, մոխրագույն[7]։
Ոչ մեծ չափերով, կարճ պոչով կամ առանց պոչի կենդանի է։ Արտաքին տեսքով շատ նման են կրծողներին[4]։ Նրանց ատամները որոշակի նմանություններ ունեն կրծողների ատամների հետ։ Կրծողներից նապաստականմանները տարբերվում են նրանով, որ վերին ծնոտի վրա ունեն ոչ թե 1, այլ՝ 2 զույգ կտրիճներ։ Երրորդ զույգ կտրիճները նապաստականմանների մոտ թույլ է զարգացած։ Նապաստականմանների ատամները զուրկ են արմատներից։
↑ 4,04,1«Նկարագիր». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)