Jump to content

Խոտադիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոտադիր
Խոտադիր
Ամերիկյան խոտադիր (Ochotona princeps)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Նապաստականմաններ
Ընտանիք Խոտադիրներ
Ցեղ Խոտադիր
Լատիներեն անվանում
Ochotona


Խոտադիր կամ ծվծվաններ (լատիներեն՝ Ochotona) լեռներում բնակվող փոքր կաթնասուն, որը տարածված է Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Այն ունի կարճ վերջույթներ, կլոր մարմին, և չունի արտաքին պոչ, այն հիշեցնում է իր ազգակից ճագարին, բայց կարճ կլոր ականջներով[1]։ Դրանք կաթնասունների դասի, ծվծվանների ընտանիքին և նապաստակակերպերի կարգին պատկանող կենդանի է։ Սա ընտանիքի միակ ներկայիս ցեղն է, որը ներառում է 31 տեսակ[2][3][4]։ Ծվծվանների համակարգումն առայժմ կայուն չէ, և դրա մշակումը դեռ ավարտված չէ։ Կենդանիներն իրենց անվանումը ստացել են տարբեր ձայնային ազդանշաններ արձակելու շնորհիվ, որոնց միջոցով իրար հետ կապ են հաստատում կամ միմյանց զգուշացնում վտանգի մասին։ Նրանց մեծ մասն ապրում է Ասիայում, երկու տեսակը՝ Հյուսիսային Ամերիկայում, իսկ մեկ տեսակը մտնում է նաև Եվրոպա։

Խոտադիրները գերադասում են ժայռոտ լանջեր և սնվում են բազմազան բույսերով՝ հիմնականում խոտաբույսերով, ծաղիկներով և երիտասարդ ցողուններով։ Աշնանը, ձմռանն ուտելու համար, նրանք իրենց որջերում պահեստավորում են ծղոտ, փափուկ ճյուղեր և այլ տեսակի սնունդ[5]։ Կենդանիների ականջները կարճ են, իսկ առջևի և հետևի վերջույթները մոտավորապես հավասար երկարություն ունեն։ Շատ տեսակների խոտ կուտակելու ունակության պատճառով սրանց երբեմն նաև անվանում են խոտ ամբարողներ՝ (խոտի պաշար կուտակողներ)։

Խոտադիրը`(Ochotona) դա միակ ցեղն է խոտադիրների (Ochotonidae) ընտանիքում, Նապաստականմանների կարգի մեջ։ Հայտնի է խոտադիրների 30 տեսակ[6]։

Հայտնի է խոտադիրների 30 տեսակ, որոնցից 2-ը տարածված են Հյուսիսային Ամերիկայում, իսկ 28-ը՝ Ասիայում։ Մայան Չինաստանում հանդիպում է 24 տեսակ[7]։

Հայաստանում տարածված է խոտադիրի մեկ տեսակ՝ Շեկլիկ խոտադիրը (Ochotona rufescens )։ Թեև Բնության պահպանության միջազգային միության կայքում չի նշվում, որ այս տեսակը հանդիպում է նաև Հայաստանում, մի քանի հեղինակավոր աղբյուրներ նշում են, որ Շիկակարմրավուն խոտադիրը տարածված է նաև Հայաստանում[8][9][10][11]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծվծվանները փոքրիկ կենդանիներ են, որոնք արտաքինից հիշեցնում են համստերների, սակայն իրականում մոտ ազգակիցներ են նապաստակներին։ Դրանք ունեն կարճ վերջույթներ, կլորավուն ականջներ և գրեթե անտեսանելի պոչ, որն արտաքինից չի երևում։ Ականջների երկարությունը մեծ մասամբ չի գերազանցում գլխի երկարության կեսը[12]։ Մարմնի երկարությունը մոտավորապես 18–20 սմ է։ Պոչը՝ 2 սմ-ից կարճ և անտեսանելի։ Բեղիկները՝ (այսպես կոչված «մորուքը») շատ երկար են, որոշ տեսակների մոտ դրանք նույնիսկ գերազանցում են գլխի երկարությունը։ Մատների բարձիկները մերկ են կամ ծածկված մազերով խոզանակներով։ Մորթին համաչափ գույն ունի՝ ամռանը՝ դարչնագույն, ավազագույն կամ կարմրավուն, իսկ ձմռանը՝ հիմնականում մոխրագույն։ Չափահաս կենդանիների քաշը՝ կախված տեսակից, տատանվում է 75-ից մինչև 290 գրամ։

Ատամների բանաձևն է[13]:

Կենդանիները սնվում են խոտաբույսերով, թփերի տերևներով, մամուռներով և քարաքոսերով։

Ծվծվանները ակտիվ են ցերեկային և մթնշաղի ժամերին։ Եթե զգուշություն պահպանվի, կարելի է նրանց տեսնել նստած քարերի, կոճղերի կամ տապալված ծառերի բներին։ Տարածքը զննելիս՝ նրանք կանգնում են՝ առաջային թաթերը հենելով ինչ-որ իրի վրա, բայց երբեք ամբողջությամբ ուղղաձիգ դիրք չեն ընդունում՝ ինչպես անում են նապաստակները, որոշ կրծողները կամ գիշատիչները։ Նրանք բավականին զգայուն են եղանակի փոփոխությունների հանդեպ. երկարատև անձրևներից առաջ իրենց ակտիվությունն կտրուկ նվազեցնում են և դադարում են կեր հավաքել՝ անբարենպաստ եղանակից 1-2 օր առաջ։ Այս կենդանիները ձմեռային քնի մեջ չեն ընկնում, այդ պատճառով էլ ձմռանը սնվում են նախապես պատրաստած խոտով։ Նրանք հավաքում են թարմ խոտը, դարսում կույտերով՝ մինչև չորանա։ Երբեմն խոտը ծածկում են քարերով, որպեսզի քամին չցրի։ Արդեն չորացած խոտը տեղափոխում են իրենց բույնը՝ պահպանելու համար։

Որոշ շրջաններում ապրող Ալպիական ծվծվանը չի չորացնում խոտը, այլ այն պահում է թարմ վիճակում։ Պատահում է, որ կենդանիները հաճախ միմյանցից խոտ են գողանում։ Դաուրյան ծվծվանները երբեմն գետնի մակերևույթի վրա խոտի «շերեփներ» են կառուցում, իսկ լեռնային տեսակները խոտի պաշարները պահում են կախված քարափների տակ կամ քարերի արանքում։

Կենդանին բույսեր հավաքելիս

Եվրասիական ծվծվանների մեծ մասը ապրում է ընտանեկան խմբերով, կերի հավաքման և վտանգի դիտարկման պարտականությունները բաժանված են։ Որոշ տեսակներ (լատիներեն՝ O. princeps և O. collaris), Հյուսիսային Ամերիկայից) ունեն տարածքային վարքագիծ և ամուսնական սեզոնի ավարտից հետո ապրում են մենակ։ Հյուսիսում ապրող ծվծվաննները բազմանում են տարին մեկ անգամ։ Հարավային շրջաններում ապրող կենդանիները կարող են տալ 2–3 սերունդ՝ յուրաքանչյուրում 2–6 ձագով։ Հղիությունը տևում է 25–30 օր։ Ի տարբերություն նապաստակների՝ այս կենդանիները մոնոգամ են։ Ծվծվանների մաշկը բարակ է, մորթին՝ փխրուն և մուշտակի արդյունաբերության մեջ օգտագործման համար ոչ պիտանի։ Որևէ տնտեսական նշանակություն չունեն։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծվծվանները առանձնացել են նապաստակակերպերի մյուս ներկայացուցիչներից օլիգոցեն ժամանակաշրջանում։ Նրանց բրածո մնացորդները հայտնաբերվել են Հյուսիսային Աֆրիկայում (միոցեն), Հարավարևելյան Եվրոպայում՝ Հունգարիայում, Մոլդովայում, Օդեսայի Սևծովյան շրջաններում և Ուկրաինայի հարավի այլ տարածքներում (միոցեն–պլիոցեն)։ Նրանք բնակվել են նաև Արևմտյան Եվրոպայում։

Հյուսիսային Ամերիկա կենդանիները ներթափանցել են Սիբիրից՝ ցամաքով, որն անցյալում զբաղեցրել է ներկայիս Բերինգի նեղուցի տեղը։

Ներկայումս սրանց մեծ մասը բնակվում է Ասիայում՝ Զավոլժիեի, Հարավային Ուրալի, Հյուսիսային Ղազախստանի տափաստաններում, Կենտրոնական և Միջին Ասիայի լեռներում, Չինաստանում, Իրանի հյուսիսում, Աֆղանստանում, Հնդկաստանում, Բիրմայում, ինչպես նաև Սիբիրի և Հեռավոր Արևելքի լեռնային շրջաններում, Կորեայի հյուսիսում և Հոկայդո կղզում։ Երկու տեսակ բնակվում է Հյուսիսային Ամերիկայում, իսկ մեկ տեսակ հանդիպում է Եվրոպայի արևելյան ծայրամասերում։

Բրածո մնացորդներ

Ծվծվանների շատ տեսակներ բնակվում են բաց, լեռնային տափաստաններում։ Մոտավորապես կեսը նախընտրում է քարքարոտ կենսամիջավայրեր՝ քարաթափումներ ենթադրող վայրեր, ժայռոտ հատվածների, լեռնային ժայռաբեկորների տարածքներ։ Քչաթիվ տեսակներ բնակվում են տայգայում։

Ռուսաստանի կենդանական աշխարհում գրանցված է ծվծվանների 7 տեսակ՝

  • Ալթայան և հյուսիսային ծվծվանները ապրում են Սիբիրի ամբողջ տարածքում՝ լեռներում և անտառներում, ուր կան քարային շերտեր
  • Մոնղոլական ծվծվանը հանդիպում է ոչ միայն Մոնղոլիայում, այլ նաև Տիվայի հարավի քարքարոտ լեռնատափաստաններում

Բնակության միջավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիները նախընտրում են ապրել սառը կլիմայով վայրերում։ Որոշ տեսակներ բնակվում են ժայռոտ լեռնալանջերին՝ քարաթափվող մասերում, որտեղ շատ ճեղքեր ու անցքեր կան՝ թաքնվելու համար գիշատիչներից։ Մյուսները փորում են բներ։ Մի քանի տեսակներ բնակվում են տափաստաններում։ Նրանց բները երբեմն կարող են լինել բավական բարդ՝ նման լաբիրինթոսի, ունենալով մի քանի խցիկ տարբեր նպատակներով՝ բուծման, պահեստավորման և այլն։

Լեռնային այն տեսակները, որոնք լավագույնս հարմարված են քարքարոտ կենսամիջավայրերին (օրինակ՝ մեծականջ և կարմիր ծվծվանները), բնակվում են խոշոր քարերի թափվածքների մեջ և բներ չեն փորում, այլ իրենց բները տեղադրում են միայն քարերի արանքներում ու փլվող ժայռերի ճեղքերում։

Ալթայան ծվծվանները կարող են բնակվել նույնիսկ քարաթափում տարածքներից դուրս՝ ծառերի արմատների հիմքին մոտ, փայտերի կույտերի մեջ։ Այդ վայրերում նրանք ընդլայնում և մաքրում են իրենց թաքստոցների անցումները։

Բներ փորելու վարքագիծն առավել բնորոշ է տափաստանային տեսակներին՝ սևշուրթ, դաուրյան, մոնղոլական և տափաստանային ծվծվաններին։ Բոլոր տեսակներն էլ որոշ չափով գաղութային են։ Նրանց տարածք կարող են ապրել տասնյակ, հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր կենդանիներ։ Բնակավայրերը միմյանցից հեռու են մի քանի հարյուր մետր, երբեմն՝ նույնիսկ կիլոմետրերով։ Վտանգի դեպքում նրանք արձակում են ձայնային ազդանշաններ՝ տարբեր տեսակների մոտ դրանք կարող են լինել բարձր սուլոցներ կամ ճռվող ձայներ։

Ծվծվան կաթնասունը քարաթափ տարածքում

Դասակարգում

  • Ենթախումբ հյուսիսային ծվծվանների (լատիներեն՝ Pika)
  • Ալթայի կամ ալպյան ծվծվան, (լատիներեն՝ Ochotona alpina), կամ Ալպյան ծվծվան
  • Վզկապավոր ծվծվան (լատիներեն՝ Ochotona collaris), կամ Ալյասկայի ծվծվան
  • Մոնղոլական ծվծվան (լատիներեն՝ Ochotona pallasi), կամ Պալլասի ծվծվան
  • Ամերիկյան ծվծվան (լատիներեն՝ Ochotona princeps), կամ Ծվծվան
  • Ենթատեսակ թփային տափաստանների ծվծվաանների (լատիներեն՝ Ochotona)
  • Տափաստանային ծվծվան (լատիներեն՝ Ochotona pusilla), կամ ծլվլան
  • Հնդկական ծվծվան (լատիներեն՝ Ochotona roylei), կամ Վոյլի ծվծվան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Melissa Breyer (2016 թ․ սեպտեմբերի 2). «Meet the 'mouse-bunny' that could vanish from the US». treehugger.
  2. Ochotona Архивировано 7 октября 2012 года. // Wilson D. E. & Reeder D. M. (editors). 2005. Mammal Species of the World. A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). — Baltimore: Johns Hopkins University Press, 2 vols. (2142 pp.) ISBN 978-0-8018-8221-0 [1] Архивная копия от 7 октября 2012 на Wayback Machine
  3. https://naturalhistory.si.edu/research/vertebrate-zoology/mammals
  4. Григорьева Т. В., Формозов Н. А., Сурин В. Л., 2007. Молекулярная систематика пищух подрода Pika (Ochotona, Lagomorpha) и новый вид пищух — Ochotona mantchurica — в фауне России // Териофауна России и сопредельных территорий. (VIII съезд Териологического об-ва). Материалы Междунар. Совещ. М.: Товарищество научных изданий КМК. С. 104
  5. Walters, Martin (2005). Encyclopedia of animals. Parragon. էջեր 203. ISBN 978-1-40545-669-2.
  6. Paulo C. Alves, Nuno Ferrand, Klaus Hackländer (2007). Lagomorph Biology: Evolution, Ecology, and Conservation. Springer Science & Business Media. էջեր 90.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Paulo C. Alves, Nuno Ferrand, Klaus Hackländer (2007). Lagomorph Biology: Evolution, Ecology, and Conservation. Springer Science & Business Media. էջեր 89.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Paulo C. Alves, Nuno Ferrand, Klaus Hackländer (Eds.) (2008). Lagomorph Biology: Evolution, Ecology, and Conservation. Springer. էջեր 397.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Stanislav Čermák, Ján Obuch, Petr Benda (2006). «Notes on the genus Ochotona in the Middle East (Lagomorpha: Ochotonidae)» (PDF). Lynx (Praha). Վերցված է 4/25/2020-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. DeeAnn M. Reeder, Don E. Wilson (2005). Mammal Species of the World։ A Taxonomic and Geographic Reference · Volume 1. Johns Hopkins University Press. էջ 192.
  11. Andrew Duff, Ann Lawson (2004). Mammals of the World։ A Checklist. Yale University Press. էջեր 34.
  12. https://www.booksite.ru/fulltext/1/001/008/089/469.htm
  13. «Громов И. М., Ербаева М. А. Млекопитающие фауны России и сопредельных территорий». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
  14. https://www.zooclub.ru/mouse/zayc/45-2.shtml
  15. Пищуха — родственница длинноухих. Дата обращения: 11 марта 2010. Архивировано 19 декабря 2010 года.
  16. Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Латинский, русский, английский, немецкий, французский. 5391 назв. Млекопитающие. — М.: Русский язык, 1984. — С. 204. — 10 000 экз. — ISBN 5-200-00232-X.
  17. Формозов Н. А., Баклушинская И. Ю., Ма Юн Таксономический статус алашанской пищухи, Ochotona argentata (хребет Алашань, Нинся-Хуэйский автономный округ, Китай) // Зоологический журнал. — 2004.1. Том 83, № 8. — С. 995—1007. — ISSN 0044-5134
  18. Формозов Н. А., Баклушинская И. Ю. О видовом статусе хэнтэйской пищухи (Ochotona hoffmanni Formozov et al., 1996) и внесении её в состав фауны России // Бюлл. Моск. о-ва испытателей природы. Отд. Биол. — 1999. — Т. 104 — Вып. 5. — С. 68—72.
  19. Григорьева Т. В., Формозов Н. А., Сурин В. Л., 2007. Молекулярная систематика пищух подрода Pika (Ochotona, Lagomorpha) и новый вид пищух — Ochotona mantchurica — в фауне России // Териофауна России и сопредельных территорий. (VIII съезд Териологического об-ва). Материалы Междунар. Совещ. М.: Товарищество научных изданий КМК. С. 104.
  20. Формозов Н. А., Баклушинская И. Ю. Маньчжурская пищуха (Ochotona mantchurica scorodumovi) из междуречья Шилки и Аргуни: кариотип и вопросы таксономии пищух Приамурья и прилежащих территорий // Зоологический журнал, том 90, № 4, Апрель 2011, С. 490—497.
  21. Лисовский А. А. 2004. Пищуха туруханская (Ochotona turuchanensis) / В кн. Фауна позвоночных животных плато Путорана. Ред. А. А. Романов. Москва. 475 с.
  22. Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие» Кн. 2 = The New Encyclopedia of Mammals / под ред. Д. Макдональда. — М.: Омега, 2007. — С. 440. — 3000 экз. — ISBN 978-5-465-01346-8.
  23. Вакурин А. А., Кораблёв В. П. Кариотип циньлинской пищухи Ochotona huangensis Mtschie, 1908 (lagomorpha, Ochotonidae) // Териофауна России и сопредельных территорий. М. 2011. С. 83
  24. Формозов Н. А., Баклушинская И. Ю., Сурин В. Л. Филогения пищух (Ochotona, Lagomorpha) по данным кариосистематики и молекулярной структуры участков генов BCR и PBGD // Териофауна России и сопредельных территорий (VII съезд Териологического общества). 2003, С. 370.
  25. Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие» Кн. 2 = The New Encyclopedia of Mammals / под ред. Д. Макдональда. — М.: Омега, 2007. — С. 440. — 3000 экз. — ISBN 978-5-465-01346-8.
  26. Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие» Кн. 2 = The New Encyclopedia of Mammals / под ред. Д. Макдональда. — М.: Омега, 2007. — С. 440. — 3000 экз. — ISBN 978-5-465-01346-8.
  27. Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие» Кн. 2 = The New Encyclopedia of Mammals / под ред. Д. Макдональда. — М.: Омега, 2007. — С. 440. — 3000 экз. — ISBN 978-5-465-01346-8.
  28. Формозов Н. А. Есть ли редчайшая илийская пищуха (Ochotona iliensis) в Джунгарском Алатау? // Selevinia. — 1996/1997. — С. 235—238.
  29. Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие» Кн. 2 = The New Encyclopedia of Mammals / под ред. Д. Макдональда. — М.: Омега, 2007. — С. 440. — 3000 экз. — ISBN 978-5-465-01346-8.
  30. The Paleobiology Database: Ochotona spanglei
  31. The Paleobiology Database: Ochotona valerotae
  32. The Paleobiology Database: Ochotona whartoni