Նայնթի Ուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նայնթի Ուան
Բնօրինակ անունNinety One
ԵրկիրՂազախստան Ղազախստան
Ժանրերփոփ  • քյու փոփ
Գործունեություն2014 (2014) ― ներկա
ԼեյբլJUZ Entertainment
Անդամներ
A.Z.
ALEM
Ace
ZaQ
Bala
 Ninety One (Kazakhstani band) Վիքիպահեստում

Ninety One կամ 91 (ղազ.՝ Тоқсан бір), ղազախական բոյզ բենդ, դեբյուտը կատարել է JUZ Entertainment լեյբլի ներքո 2015 թվականի սեպտեմբերի 1-ին։ Խմբի անդամներն են՝ A.Z. (Ազիմատ Զենկաև), ALEM (Բատիրխան Մալիկով), ACE (Ազիմատ Աշմակին), ZAQ (Դուլատ Մուխամետկալիև) և BALA (Դանիյար Կուլումշին)[1]։ Քյու փոփ անգլ.՝ Qazaq-pop երաժշտական ժանրի հիմնադիրներն են։ Խմբի պրոդյուսերը ղազախական ORDA խմբի անդամ Երբոլատ Բեդելխանն է[2]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անվանումը տղաները բացատրում են այսպես․

'Ninety One'-ը կամ «Իննսուն մեկը» այն թվականն է, երբ Ղազախստանը անկախություն ձեռք բերեց։ Այսպիսով մենք ցանկանում ենք ստեղծել մեր սեփական, մյուս ղազախական կատարողներից անկախ ոճը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015. Դեբյուտ։ Айыптама[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայնթի Ուան խումբը հիմնադրվել է 2014 թվականին՝ K-Top Idols նախագծի հիման վրա։ ZAQ-ը և A.Z.-ն այս նախագծի հաղթողներն էին, իսկ ALEM-ը և BALA-ն խմբին միացել են լսումների արդյունքում։ ACE-ն խմբին է միացել Հարավային Կորեայի SM-Entertainment գործակալությունում ստաժավորում անցնելուց հետո։ Ի սկզբանե խումբը կոչվել է KTI-boys և W։ Նախապատրաստությունից կես տարի անց՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին նրանք անվանումը փոխել են՝ դարձնելով Ninety One և թողարկել են իրենց առաջին սինգլը՝ «Айыптама»-ն («Մի՛ կշտամբիր»

2015 թվականի սեպտեմբերին թողարկվեց երգի տեսահոլովակը, որը Ղազախստանի երաժշտական հեռուստաալիքների չարթերը գլխավորեց 20 շաբաթ։ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին խումբը ներկայացրեց դեբյուտային «Айыптама» մինի ալբոմը։

2016․ Қайтадан[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին թողարկվեց «Қайтадан» (հայ.՝ «Նորից») երգի տեսահոլովակը, որը գլխավորեց Gakku TV ալիքի տեսահոլովակների չարթը, ինչպես նաև թուրքական TMB չարթը։

2016․ Қалай қарайсың[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 11-ին թողարկվեց «Қалай қарайсың» (հայ.՝ «Ինչպե՞ս ես դու դրան նայում») երգի տեսահոլավակը, որը «Glaмұр для дур» ֆիլմի սաունդթրեկն է։ Երգն այս անգամ նույնպես դարձավ հիթ Ղազախստանում և Gakku շքերթի առաջին հորիզոնականին մնաց 20 շաբաթ։

2017․ Су асты[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 2-ին թողարկվեց "Су асты" (հայ․՝ «Ջրի տակ») երգի տեսահոլովակը։ Այստեղ ցույց է տրվում, թե ինչպես է ղազախական շոու բիզնեսն անցել ջրի տակ։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական
անուն
Իրական
անուն
Ծննդյան
ամսաթիվ
Ծննդավայր Կարգավիճակը
խմբում
Հայերեն Ղազախերեն
A.Z. (ԷյԶի) Ազիմատ Բայբոլատուլի Զենկաև Азамат Байболатұлы Зенкаев սեպտեմբերի 28, 1993 Ղազախստան Ղազախստան, Ատիրաու խմբի գլխավոր, ռեփեր
ALEM (Ալեմ) Բատիրխան Աբայուլի Մալիկով Батырхан Абайұлы Мәлік փետրվարի 18, 1993 Ուզբեկստան Ուզբեկստան, Ուչուդուկ վոկալիստ, խմբի ավագը
ACE (Էյս) Ազիմատ Կայրատուլի Աշմակին Азамат Қайратұлы Ашмақын օգոստոսի 29, 1993 Ղազախստան Ղազախստան, Ալմաթի վոկալիստ, գլխավոր պարող, խմբի դեմքը
ZaQ (Զաք) Դուլատ Բոլատուլի Մուխամետկալիև Дулат Болатұлы Мұхаметқалиев փետրվարի 8, 1996 Ղազախստան Ղազախստան, Սեմեյ Գլխավոր պարող, գլխավոր ռեփեր
BALA (Բալա) Դանիյար Կուլումշին Данияр Құлымша փետրվարի 19, 1998 Ղազախստան Ղազախստան, Ակտոբե Գլխավոր վոկալիստ, խմբի կտրսերը

A.Z.[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիմատ Բայբոլատուլի Զենկաև, ռեփեր, ծնվել է 1993 թվականի օգոստոսի 13-ին Ղազախստանի Ատիրաու քաղաքում։ Ունի ավագ քույր և կտրսեր եղբայր։ 2009 թվականից հետաքրքրվում է ռեփով։ 2012 թվականից պրոֆեսիոնալ զբաղվում է անդերգրաունդ ռեփով։ «K-TOP IDOLS» նախագծի հաղթողն է։ Խմբի երգերի բառերի հեղինակն է։

ALEM[խմբագրել | խմբագրել կոդը]

Բատիրխան Աբայուլի Մալիկով, խմբի վոկալիստը։ Ծնվել է 1993 թվականի փետրվարի 18-ին Ուզբեկստանի Ուչուդուկ քաղաքում։ Ունի ավագ եղբայր և կրտսեր քույր։ Ավարտել է Չելյաբինսկի մշակույթի և արվեստի ակադեմիան։ «Қазақстан Дауысы» երաժշտական շուոի, Х-ֆակտոր երաժշտական մրցույթի մասնակից։ Բարսելոնայում, Բեռլինում և Ռուսաստանի որոշ քաղաքներում անցկացված միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր[2]։ Խմբի երգերի կոմպոզիտորն է։

ACE[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիմատ Կայրատուլի Աշմակին, ծնվել է 1993 թվականի օգոստոսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում։ Ունի ավագ դպրոց։ Տ․ Կ․ Ժուգենովի անվան Ղազախստանի ազգային ակադեմիան։ 2012-2015 թվականներին ստաժավորում է անցել հարավկորեական S.M. Entertainment (կորեերեն՝ SM엔터테인먼트) պրոդյուսերական գործակալությունում։ Հետևաբար ղազախերենից և ռուսերենից բացի տիրապետում է նաև կորեերենի[2]։ ALEM-ի հետ խմբի երգերի երաժշտության հեղինակն է։

ZaQ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուլատ Բոլատուլի Մուխամետկալիև, ծնվել է 1996 թվականի փետրվարի 8-ին Ղազախստանի Սեմեյ քաղաքում։ Ունի կրտսեր քույր և եղբայր։ Աբիլայ խանի անվան Ղազախստանի միջազգային հարաբերությունների և աշխարհի լեզուների համալսարանի ուսանող է։ K Top Idols նախագծի հաղթող է։ Միջազգային օլիմպիադայի ռուսերեն[2] լեզվի հաղթողն է։ A.Z․-ի հետ խմբի երգերի բառերի հեղինակն է։

BALA[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիյար Ակիլբայուլի Կուլումշին, խմբի գլխավոր վոկալիստը։ Ծնվել է 1998 թվականի փետրվարի 19-ին Ղազախստանի Ակտոբե քաղաքում։ Ունի կտրսեր քույր և եղբայր։ Մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ։ ALEM-ի և ACE-ի հետ գրում է երգերի երաժշտությունները։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի անվանում Թողարկման ամսաթիվ Ալբոմ
Ղազախերեն անվանում Հայերեն թարգմանություն
Айыптама Մի՛ մեղադրիր 01.09.2015 «Айыптама» մինի ալբոմ
Кайтадан Կրկին 26.01.2016 «Айыптама» մինի ալբոմ
Қалай Қарайсың? Ինչպե՞ս ես դու դրան նայում 10.02.2016 «Айыптама» մինի ալբոմ
Қайырлы түн Բարի գիշեր «Айыптама» մինի ալբոմ
Ұмытпа Մի մոռացիր 18.03.2016 «Айыптама» մինի ալբոմ
Su asty Ջրի տակ 01.05.2017 «Qarangy Zharyq»
ЛЯ «Qarangy Zharyq»
Yeski taspa bii Հին ձայնասկավառակի պարը 05.06.2017 «Qarangy Zharyq»
Bugingi kun Այսօրվա օրը «Qarangy Zharyq»
Bayau Դանդաղ 10.07.2017 «Qarangy Zharyq»
M.B.B.A.B.B.D (Махаббат бар бұл әлемде бақытты бол деген) Այս կյանքում կա սեր, երջանիկ եղի՛ր «Qarangy Zharyq»
Mooz Սառույց 21.08.2017 «Qarangy Zharyq»
У Թույն «Qarangy Zharyq»
Ah!Yah!Mah! Մի՛ խղճա 31.12.2017

«Qarangy Zharyq»

Sau bol Մինչ հանդիպում «Qarangy Zharyq»
Ah! Yah! Mah! Այամա 31.12.2017 «Qarangy Zharyq»

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմ Տեղեկատվություն
1. «Айыптама» մինի ալբոմ Ալբոմի պրեզենտացիան անցկացվել է 2015 թվականի դեկտեմբերի 1-ին (Ալմաթի) և դեկտեմբերի 17ին (Աստանա
  • Ալբոմ «Qarangy Zharyq» (2-րդ ալբոմ), բաղկացած է 5 մասից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Казахстане появилась новая группа NINETY ONE». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Группа Ninety One презентовала дебютный мини-альбом «Айыптама»» (ղազախերեն). Tengrinews.kz. 30 декабря 2015. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայնթի Ուան» հոդվածին։