Նաիմ Կրիեզիու
Նաիմ Կրիեզիու ալբ․՝ Naim Krieziu | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ազգությունը | Ալբանացիներ | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | 1918 հունվարի 4 | |||||||||||
Ծննդավայր |
Ջյակովիցա, ![]() | |||||||||||
Մահվան ամսաթիվ | մարտի 20, 2010 (92 տարեկան) | |||||||||||
Մահվան վայր |
Հռոմ, ![]() | |||||||||||
Հասակ | 170 սմ | |||||||||||
Քաշ | 73 կգ | |||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նաիմ Կրիեզիու (սերբ.՝ Најим Кријезију, հունվարի 1, 1918 կամ հունվարի 4, 1918, Ջակովիցա - մարտի 20, 2010, Հռոմ, Իտալիա), ալբանացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել մասնավորապես իտալական ակումբներում։ Իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է Ռոմա ֆուտբոլային ակումբը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ջյակովիցա քաղաքում, Կրիեզիուն խաղում էր աջ հարձակվողի դիրքում և ունակ էր 100 մետր տարածությունը հաղթահարելու 11 վայրկյանում[1] ː Նա լքելով իր հարազատ քաղաքը տեղափոխվեց Տիրանա, որտեղ միացավ իր եղբորը և արդեն 15 տարեկան հասակում իր անդրանիկ հանդիպումը անցկացրեց տնային առաջնությունում, իսկ մեկ տարի անց իր նորամուտը նշեց արդեն Ալբանիայի ազգային հավաքականում[2] ː 1939 թվականին, պատերազմական շրջանում իտալացիների մուտքը Ալբանիա, հնարավորություն տվեց նաև ուսումնասիրելու տեղի ֆուտբոլիստներին, Նաիմին նկատեցին Ռոմայի գործակալները, նույն թվականին նա տեղափոխվեց Հռոմ, արդեն 1941/42 մրցաշրջանում թիմի հետ առաջին անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումըː Կրիեզիուն Ռոմայում մնաց մինչև 1948 թվականը, որից հետո տեղափոխվեց մեկ այլ իտալական ակումբ՝ Նապոլի, որը եղավ նրա կարիերայի վերջին ակումբը, 1953 թվականին նա ավարտեց ֆուտբոլային կարիերանː
Կրիեզիուն մի քանի տարի զբաղվեց մարզչական գործունեությամբ, այնուհետև դարձավ Ռոմայի գործակալը, նրա ամենահանրահայտ բացահայտումը եղավ Ջուզեպպե Ջանինին, ով դարձավ թիմի խորհրդանիշներից մեկը[2] ː
Կրիեզիուն մահացավ 2010 թվականի մարտի 20-ին, 92 տարեկան հասակում, նա վերջին ապրող ֆուտբոլիստն էր Ռոմայի առաջին չեմպիոնական կազմիցː Այդ տարի Ռոմայի հերթական հանդիպումը նշանակված էր Ուդինեզեի դեմ, այդ խաղին թիմը ներկայացավ սև թևկապներով, ի պատիվ լեգենդար ֆուտբոլիստի[3] ː
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի չեմպիոն՝ 1941/42
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Naim Krieziu» (իտալերեն). ASR Talenti. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 1–ին-ին.
- ↑ 2,0 2,1 «Intervista a Naim Krieziu» (իտալերեն). AS Roma Ultras. 2001 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 1–ին-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Morto Naim Krieziu: con i suoi gol la Roma vinse il primo scudetto» (իտալերեն). Il Messaggero. 2010 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 20-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
|
- Մարտի 20 մահեր
- 2010 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Հունվարի 1 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Հունվարի 4 ծնունդներ
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Ալբանացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Ռոմա ՖԱ մարզիչներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով