Նադիմ Ասլամ
Նադիմ Ասլամ | |
---|---|
Ծնվել է | 1966[1][2] |
Ծննդավայր | Gujranwala, Փենջաբ, Պակիստան |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Մանչեսթերի համալսարան |
Երկեր | Maps for Lost Lovers? |
Մասնագիտություն | գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Թագավորական գրական ընկերություն |
Նադիմ Ասլամ (անգլ.՝ Nadeem Aslam, 1966[1][2], Gujranwala, Փենջաբ, Պակիստան)[4], պակիստանյան ծագմամբ բրիտանացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]13 տարեկանում նա գրել է ուրդու լեզվով առաջին պատմվածքը, որը տպագրվել է պակիստանյան թերթում։ Մեկ տարի անց ընտանիքի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա. ընտանիքի հայրը, որը կոմունիստ էր, փախել է Զիա-ուլ-Խակի ռեժիմից։ Ընտանիքը բնակություն է հաստատել Հադերսֆիլդում։ Նադիմն սկսել է կենսաքիմիա ուսումնասիրել Մանչեստրի համալսարանում, բայց երրորդ տարում թողել է ուսումը՝ որոշելով գրող դառնալ[5]։ Իր հաջող դեբյուտը նշել է 1993 թվականին՝ «Անձրևային թռչունների շրջան» վեպով։
Ապրում է Լոնդոնում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր վրա ազդեցություն ունեցած արձակագիրների շարքում նշում է Հերման Մելվիլին, Ջ. Բերգերին, Նայպոլին, Օնդատժեին, Բրունո Շուլցին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Season of the Rainbirds (1993, Բեթի Թրասքի մրցանակ, Հեղինակների ակումբի մրցանակ` որպես լավագույն դեբյուտային վեպ)
- Maps for Lost Lovers (2004, Encore Award մրցանակ` որպես լավագույն երկրորդ վեպ, Kiriyama Prize)[6]
- The Wasted Vigil (2008)[7]
- Leila in the Wilderness (պատմվածք, որը հրապարակվել է Granta ամսագրում, 2010)
- The Blind Man's Garden (2013)
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրողի արձակը թարգմանվել է գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, իտալերեն, հոլանդերեն, շվեդերեն, ֆիններեն, դանիերեն, լեհերեն, խորվաթերեն, եբրայերեն լեզուներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 NUKAT — 2002.
- ↑ 2,0 2,1 Korean Authority File (կոր.)
- ↑ https://web.archive.org/web/20140308080745/http://windhamcampbell.org/2014/winner/nadeem-aslam
- ↑ Jaggi, Maya (1913 թ․ հունվարի 26). «Nadeem Aslam: a life in writing». The Guardian. Guardian Media. էջ 33. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Nadeem Aslam». British Council Literature. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
- ↑ "Press Room" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. The Kiriyama Prize. Retrieved September 16, 2014.
- ↑ Random House
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|