Նադիմ Ասլամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նադիմ Ասլամ
Դիմանկար
Ծնվել է1966[1][2]
ԾննդավայրGujranwala, Փենջաբ, Պակիստան
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄանչեսթերի համալսարան
ԵրկերMaps for Lost Lovers?
Մասնագիտությունգրող
Պարգևներ և
մրցանակներ
Windham–Campbell Literature Prizes?[3] և Թագավորական գրական միության անդամ
ԱնդամությունԹագավորական գրական ընկերություն

Նադիմ Ասլամ (անգլ.՝ Nadeem Aslam, 1966[1][2], Gujranwala, Փենջաբ, Պակիստան)[4], պակիստանյան ծագմամբ բրիտանացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

13 տարեկանում նա գրել է ուրդու լեզվով առաջին պատմվածքը, որը տպագրվել է պակիստանյան թերթում։ Մեկ տարի անց ընտանիքի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա. ընտանիքի հայրը, որը կոմունիստ էր, փախել է Զիա-ուլ-Խակի ռեժիմից։ Ընտանիքը բնակություն է հաստատել Հադերսֆիլդում։ Նադիմն սկսել է կենսաքիմիա ուսումնասիրել Մանչեստրի համալսարանում, բայց երրորդ տարում թողել է ուսումը՝ որոշելով գրող դառնալ[5]։ Իր հաջող դեբյուտը նշել է 1993 թվականին՝ «Անձրևային թռչունների շրջան» վեպով։

Ապրում է Լոնդոնում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր վրա ազդեցություն ունեցած արձակագիրների շարքում նշում է Հերման Մելվիլին, Ջ. Բերգերին, Նայպոլին, Օնդատժեին, Բրունո Շուլցին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Season of the Rainbirds (1993, Բեթի Թրասքի մրցանակ, Հեղինակների ակումբի մրցանակ` որպես լավագույն դեբյուտային վեպ)
  • Maps for Lost Lovers (2004, Encore Award մրցանակ` որպես լավագույն երկրորդ վեպ, Kiriyama Prize)[6]
  • The Wasted Vigil (2008)[7]
  • Leila in the Wilderness (պատմվածք, որը հրապարակվել է Granta ամսագրում, 2010)
  • The Blind Man's Garden (2013)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողի արձակը թարգմանվել է գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, իտալերեն, հոլանդերեն, շվեդերեն, ֆիններեն, դանիերեն, լեհերեն, խորվաթերեն, եբրայերեն լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 Korean Authority File (կոր.)
  3. https://web.archive.org/web/20140308080745/http://windhamcampbell.org/2014/winner/nadeem-aslam
  4. Jaggi Maya (հունվարի 26, 1913)։ «Nadeem Aslam: a life in writing»։ The Guardian (Guardian Media)։ էջ 33։ Վերցված է սեպտեմբերի 10, 2017 
  5. «Nadeem Aslam»։ British Council Literature։ Վերցված է հունվարի 14, 2016 
  6. "Press Room" Archived 2016-03-04 at the Wayback Machine.. The Kiriyama Prize. Retrieved September 16, 2014.
  7. Random House

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]