Յուրի Օսիպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Օսիպյան
Юрий Осипьян
Ծնվել էփետրվարի 15, 1931(1931-02-15)[1]
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Մահացել էսեպտեմբերի 10, 2008(2008-09-10)[2] (77 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Institute of Solid State Physics? և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտպինդ մարմնի ֆիզիկա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[3] և Բուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտ
Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1968)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԳեորգի Կուրդյումով
Եղել է գիտական ղեկավարQ4139675?
Պարգևներ

Յուրի Անդրեյի Օսիպյան (Юрий Андреевич Осипьян, փետրվարի 15, 1931(1931-02-15)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 10, 2008(2008-09-10)[2], Մոսկվա, Ռուսաստան[5]), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), խՍՀՄ ԳԱ (1981), ՌԳԱ (1991, թղթակից անդամ՝ 1972 թվականից) ակադեմիկոս։ Դիսլոկացիոն ֆիզիկայի հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը և 1960 թվականին՝ Մոսկվայի պետական համալսարանը։ 1955-1962 թվականներին աշխատել է սև մետալուրգիայի կենտրոնական ԳՀԻ-ի մետաղագիտության և մետաղների ֆիզիկայի ինստիտուտում։ 1962-1963 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ բյուրեղագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալ։ 1963 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ պինդ մարմնի ֆիզիկայի ինստիտուտում, 1963-1973 թվականներին՝ տնօրենի տեղակալ, 1973 թվականից՝ տնօրեն)։ 1966 թվականից միաժամանակ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1970 թվականից՝ պրոֆեսոր։ 1988-1994 թվականներին եղել է ՌԳԱ փոխնախագահ, 1994 թվականից՝ նախագահության անդամ։ 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավոր և ԽՍՀՄ նախագահական խորհրդի անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկային։ Հետազոտել է թելանման բյուրեղների մեխանիկական հատկությունները, ցածր ջերմաստիճաններում քվանտային էֆեկտների ազդեցությունը մարտենսիտային փուլային փոխակերպումների վրա, դիսլոկացիաներից առաջացող էլեկտրոնային սպինային ռեզոնանսը, կիսահաղորդիչների հաղորդականության տեսակի շրջափոխումը դիսլոկացիաներ ներմուծելիս, դիսլոկացիոն հաղորդականությունն ու լյումինեսցենտումը, դիսլոկացիաների և էլեկտրոնների փոխազդեցությունը բյուրեղներում։

Հայտնաբերել է ֆոտոառաձգականության երևույթը, էլեկտրապլաստիկական էֆեկտը՝ բյուրեղի պլաստիկության փոփոխությունը էլեկտրական դաշտի ազդեցությամբ[6]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дислокации в полупроводниках, М., 1990.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Осипьян Юрий Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20081013144409/http://www.physicstoday.org:80/obits/notice_315.shtml
  3. http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-52.ln-ru.dl-.pr-inf.uk-12
  4. http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
  5. «Մահացել է ռուսաստանցի հայտնի ֆիզիկոս Յուրի Օսիպյանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։