Դիսլոկացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դիսլոկացիա, երկրաբանության մեջ, ապարների առաջնային տեղադրման խախտում երկրակեղևում։ Լինում է երկու տեսակ դիսլոկացիան՝ ծալքավոր (պլիկատիվ), երբ ապարների շերտերը ճմլվում են տարբեր ծալքերի մեջ առանց հարթության խզման և ճեղքերով տեղաշարժման, և խզումնային (դիզյունկտիվ), երբ շերտերը կտրտված ու մասնատված են և տեղաշարժված ճեղքերով։

Ծալքավոր դիսլոկացիաները երկայնակի ձգված (անտիկլինալներ և սինկլինալներ) կամ կարճ ծալքեր են (բրախիանտիկլինալներ և բրախիսինկլինալներ), երբեմն ունեն գմբեթների ու գոգավոր ճկվածքների տեսք։ Ծալքավորված ապարների զանգվածները սովորաբար առաջացնում են ավելի բարդ կառուցվածքներ՝ անտիկփնորիումներ և սինկչինորիումներ։ Խզումնային դիսլոկացիաներ են վրաշարժերը, վարնետվածքները, վերնետվածքները, գրաբենները, հորստերը և այլն։ Դիսլոկացիաները հետևանք են գլխավորապես երկրակեղևի տեկտոնական շարժումների (տեկտոնական դիսլոկացիաներ)։ Փոքր մասշտաբի դիսլոկացիաներ կարող են առաջանալ ապարի ծավալի փոփոխմամբ (օրինակ, երբ անհիդրիտը փոխարկվում է գիպսի), ինչպես և աղային տեկտոնիկայի պրոցեսների ազդեցությամբ, սառցադաշտերի գործունեությամբ (գլյացիո-դիսլոկացիաներ) և ապարների սողքի ժամանակ (սողքային դիսլոկացիաներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 398 CC-BY-SA-icon-80x15.png