Վերնետվածք
Արտաքին տեսք

Վերնետվածք, ապարների խզումնային տեկտոնական խախտման ձև։ Առաջանում է դրանց հորիզոնական սեղմման ժամանակ։
Վերնետվածքի դեպքում ապարների շարժումը տեղի է ունենում ճեղքվածքով, որը թեքված է հորիզոնի նկատմամբ 45°-ից մեծ անկյան տակ։ Ընդ որում վերնետվածքի կախված թևի ապարները, որոնք տեղադրված են խզման մակերևույթից վեր, շարժվում են այդ մակերևույթով դեպի վեր, իսկ պառկած թևի ապարները տեղաշարժվում են դեպի ներքև։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 414)։ |