Վարնետվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարնետվածք, ապարների խզումնային տեկտոնական խախտման ձև։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարնետվածքի դեպքում ապարների համեմատական տեղաշարժը կատարվում է ուղղաձիգ կամ զառիկող ճեղքվածքով այնպես, որ կախված թևի ապարները տեղափոխվում են ներքև, իսկ պառկած թևինը՝ վերև։ Վարնետվածքները հաճախ կազմում են զույգեր, առաջացնելով վարնետվածքային իջվածքներ՝ գրաբեններ կամ հորստեր։ Տարածված են նաև աստիճանավոր վարնետվածքներ։ Վարնետվածքները ձևավորվում են հիմնականում ձգման պայմաններում։ Առանձին վարնետվածքների ամպլիտուդը հասնում է 4—5 կմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png