Յուրի Հարությունյան (բժիշկ)
Ծնվել է | ապրիլի 10, 1957[1] (67 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Սուլդա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Յուրի Անուշավանի Հարությունյան (ապրիլի 10, 1957[1], Սուլդա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, պրոֆեսոր։ Որովայնադիտման եղանակով ՀՀ-ում առաջինն է կատարել հաստ աղիքի և մակերիկամի ուռուցքների, երիկամի բշտուռուցքի, ինչպես նաև լյարդի և թոքի էխինոկոկի հեռացման վիրահատություններ։ Ղեկավարել է 4 թեկնածուական ատենախոսություն՝ որովայնադիտական վիրաբուժության թեմայով։ Հեղինակել է 68 գիտական հոդվածներ, աշխատություններ, 1 դասագիրք «Լեղապարկի հեռացումը որովայնադիտումով»։ Աշխատանքները վերաբերում են լեղապարկի սուր բորբոքումների և բարդացած ձևերի ընդերադիտական վիրաբուժությանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Հարությունյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 10-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին Յուրի Հարությունյանն ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1986-1993 թվականներին Յուրի Հարությունյանն աշխատել է Չարենցավանի քաղաքային հիվանդանոցում։ 1987-1993 թվականներին եղել է Չարենցավանի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ։ 1993 թվականից՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և ընդերադիտական վիրաբուժության բաժնի վարիչ, 1996 թվականից՝ փոխտնօրեն։ 2002-2011 թվականներից ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի «Էնդոկրին վիրաբուժություն» ամբիոնի պրոֆեսոր։ 2011 թվականից Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 3 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր է[2]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվական՝ բժշկական գիտությունների դոկտոր։
- 2001 թվական՝ պրոֆեսոր։
- 1994 թվականից՝ Ռուսաստանյան ընդերադիտկան վիրաբուժության ընկերակցության անդամ։
- 1996 թվականից՝ Ամերիկյան ընդերադիտական վիրաբուժության ընկերության անդամ։
- 1998 թվականից՝ Եվրոպական ընդերադիտական վիրաբուժության ընկերակցության անդամ։
- 2000 թվականից՝ Հայկական ընդերադիտական վիրաբուժության ընկերակցության անդամ։
- «Էրեբունի» բժշկական կենտրոնի և առողջապահության նախարարի կողմից բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով և շնորհակալագրերով։
- 2012 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է՝ Մ. Հերացու անվան շքանշանով։
- 2012 թվականի հունիսի 26–ին ճանաչվել է ՀՀ տարվա լավագույն վիրաբույժ, շնորհվել է «Տարվա բժիշկ» մրցանակ։
Կատարած վիրահատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա
- Լապարոսկոպիկ ապենդէկտոմիա
- Լապորոսկոպիկ հեռնէկտոմիա
- Լապորոսկոպիկ էխինոկոկէկտոմիա
- Լապարոսկոպիկ ադրենալէկտոմիա
- Լապարոսկոպիկ հեմիկոլէկտոմիա
- Լապարոսկոպիկ ֆունդապլիկացիա` ըստ Նիսսենի
- Ախտորոշիչ լապարոսկոպիա՝ որովայնի վնասվածքներ
Վերապատրաստումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Հարությունյանն անցել է մի շարք վերապատրաստումներ։ 1990-1994 թվականներին վերապատրաստվել է Ավստրիայում, 1994 թվականին՝ Շվեցարիայում, 1996-1999 թվականներին՝ ԱՄՆ-ում, 1997 թվականին՝ Ֆրանսիայում։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարությունյան Յ. Ա., Լեղապարկի հեռացումը որովայնադիտումով, ձեռնարկ, 1997։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10413
- ↑ «Հարությունյան Յուրի Անուշավանի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.doctors.am/
- https://erebunimed.com/arm/specialist.board Արխիվացված 2020-08-11 Wayback Machine
|