Յուլիանա Մարիա Բրաունշվայգ-Վոլֆենբյուտելցի
Յուլիանա Մարիա Բրաունշվայգ-Վոլֆենբյուտելցի դան․՝ Juliane Marie af Braunschweig-Wolfenbüttel | |
Մասնագիտություն՝ | թագավորական կոնսորտ |
---|---|
Ծննդյան օր | սեպտեմբերի 4, 1729[1][2][3] |
Ծննդավայր | Wolfenbüttel, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Վախճանի օր | հոկտեմբերի 10, 1796[1][2][3] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Fredensborg Palace, Fredensborg Municipality, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա |
Թաղված | Ռոսկիլդեի մայր տաճար |
Դինաստիա | House of Welf? |
Քաղաքացիություն | Դանիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Juliane Marie von Braunschweig-Wolfenbüttel-Bevern |
Հայր | Ferdinand Albert II, Duke of Brunswick-Wolfenbüttel? |
Մայր | Princess Antoinette of Brunswick-Wolfenbüttel? |
Ամուսին | Ֆրեդերիկ V |
Զավակներ | Ֆրեդերիկ |
Յուլիանա Մարիա Բրաունշվայգ-Վոլֆենբյուտելցի (դան․՝ Juliane Marie af Braunschweig-Wolfenbüttel) ( սեպտեմբերի 4, 1729[1][2][3], Wolfenbüttel, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - հոկտեմբերի 10, 1796[1][2][3], Fredensborg Palace, Fredensborg Municipality, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դուքս Ֆերդինանդ Ալբրեխտ II-րդ Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտելցու և նրա կնոջ Անտուանետա Ամալիա Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտելցու դուստրն է, Դանիայի թագուհին 1752 թվականից (1766 թվականից այրի), իսկ 1772-1784 թվականներին Դանիայի փաստացի ռեգենտն էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիանա Մարիա Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտելցին ռուսական զորքերի գեներալսիմուսի, կայսր Իվան VI-ի հոր Անտոն Ուլրիխ Բրաունշվեյգեցու և Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II-ի կնոջ Ելիզավետա Քրիստինայի հարազատ քույրն է։ Երբ Յուլիանան արդեն թագուհի էր և ռեգենտ, 1780 թվականին նրա միջնորդությամբ Դանիայի Հորսենս քաղաք տեղափոխվեցին նրա մահացած եղբոր Անտոն Ուլրիխի և նրա կնոջ Աննա Լեոպոլդովնայի երեխաները։
Ստացել է պարզ, բայց բավական խիստ դաստիարակություն, ինչպես գերմանակ այլ իշխանություններում։
1752 թվականին ամուսնացավ սգի մեջ գտնվող Դանիայի թագավոր Ֆրեդերիկ V-ի հետ։ Օգտվելով ամուսնու թուլությունից, Յուլիանա Մարիան փորձում էր նվաստացնել իր խորթ տղային Քրիստիանին, որը հանդիսանում էր գահաժառանգը և առաջ քաշել իր որդու Ֆրեդերիկի թեկնածությունը, որպես ապագա թագավոր։ Երբ 1766 թվականին մահացավ Ֆրեդերիկ V -ը, Քրիստիան VII -ը բազմեց գահին և ամուսնացավ Քարոլինա Մաթիլդայի հետ, որը անգլիական թագավոր Գևորգ III-ի քույրն էր։ Յուլիանան այս քայլից բավական դժգոհ էր, հատկապես, երբ Քարոլինա Մաթիլդան լույս աշխարհ բերեց որդուն՝ Ֆրեդերիկ VI-ին, նա սկսեց մտածել բռնի հեղափոխություն կազմակերպելու մասին։
1772 թվականի հունվարի 17-ին նա արքունիքի որոշ ազնվականների հետ միություն կազմելով, ստիպեց հոգեպես հիվանդ Քրիստիան VII-ին պաշտոնաթող անել և բանտարկել վարչապետ Յոհանն Ֆրիդրիխ Ստրուեզենին։ Վերջինս շուտով գլխատվեց, իսկ թագուհին Քարոլինա Մաթիլդան ստիպված եղավ խոստովանել, որ նրա հետ հարաբերությունների մեջ է գտնվել, որով հեշտացրեց ամուսնալուծությունը։ Պետական գործերի նախարար Ուվե Խյոխ-Գուլդենբերգի գլխավորությամբ, Յուլիանան չեղյալ հայտարարեց նոր կարգերը, որոնք հաստատվել էին Ստրուեզենի օրոք և ինքը սկսեց ղեկավարել հիվանդ որդու փոխարեն։ Դա շարունակվեց մինչև Քրիստիան VII-ի որդու չափահասությունը, և երբ Ֆրեդերիկ VI-ը դարձավ թագավոր, նա վերջ դրեց Յուլիանա Մարիայի իշխանությանը։ Յուլիանա Մարիան մահացավ 1796 թվականին։
Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիանա Մարիա Բրաունշվայգ-Վոլֆենբյուտելցի-ի նախնիները | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #10110569X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Юлиана-Мария». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիանա Մարիա Բրաունշվայգ-Վոլֆենբյուտելցի» հոդվածին։ |
|